Սոնոէլաստոգրաֆիա. ախտորոշման այս մեթոդը այսուհետ հասանելի է ՈՒԱԿ-ում
Սոնոէլաստոգրաֆիան նոր և հեռանկարային մեթոդ է ուլտրաձայնային ախտորոշման մեջ, որն օգտագործվում է հյուսվածքների խտությունն ու էլաստիկությունը գնահատելու համար:
Սոնոէլաստոգրաֆիայի ճշգրտությունն ու տեղեկատվականությունն ապացուցվել են կլինիկական հետազոտություններով, հավաստիությունը` պրակտիկ կիրառմամբ:
Սոնոէլաստոգրաֆիան խիստ պահանջված է վահանաձև գեղձի ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման գործընթացում: