Новости

Թոքի քաղցկեղի առաջացման առաջին ռիսկի գործոնը ծխելն է

«Ապացուցված է, որ ծխախոտը թոքի քաղցկեղի առաջացման հիմնական ռիսկի գործոններից է։ Ծխախոտի ծուխը ազդեցություն է ունենում ոչ միայն ծխող մարդու, այլև շրջապատի մարդկանց վրա»,-«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հաղորդման ընթացքում նշում է ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակալ վիրաբույժ Տարոն Ղարիբյանը։

Հիվանդության բուժելիության մասին խոսելիս բժիշկն արձանագրում է, որ վիրահատական միջամտությունը թոքի քաղցկեղի առաջին և երկրորդ փուլերում ամենաարդյունավետն է։

Թոքի քաղցկեղի դեղորայքային բուժմանն անդրադառնալով՝ Տարոն Ղարիբյանը առանձնացնում է քիմիաթերապիան, իմունոթերապիան, թիրախային թերապիան, ինչպես նաև նշված մեթոդների համակցումները։ Բուժման մեթոդը որոշվում է ըստ ուռուցքի տեսակի, տարածվածության աստիճանի և փուլավորման։

Ժառանգականության գործոնը այս հիվանդության դեպքում նույնպես առկա է, ուստի կանխարգելիչ հետազոտությունն անհրաժեշտություն է։

Թոքի քաղցկեղի կանխարգելման մեթոդներից են ծխախոտից հրաժարվելը, առողջ ապրելակերպ վարելն ու առողջ սնվելը։

Ամբողջական տեքստը՝ https://armenpress.am/hy/article/1205163

Ամբողջական podcast-ը կից՝

17-10-2025

Բացառիկ վիրահատություն․ 10 կգ կշռող կրծքագեղձի ուռուցքը հեռացվել է

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվել է բացառիկ վիրահատություն․ Մամոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուռուցքաբան Արտյոմ Սիմոնյանին հաջողվել է հեռացնել մոտ 10 կիլոգրամ կշռող կրծքագեղձի ֆիլոիդ

14-10-2025

Փորձը, գիտելիքն և նորագույն տեխնոլոգիաները համադրելով․ համատեղ միջամտություններ Սանկտ Պետերբուրգից ժամանած բժշկի հետ

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ամրապնդել միջազգային համագործակցությունը․ Հայաստան է այցելել Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×