Новости

ՈՒԱԿ գիտական ներուժը․ կենտրոնի մասնագետները մասնակցել են միջազգային գիտաժողովին

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները հեռավար մասնակցել են «Ադիոր» (Ассоциация директоров и организаторов онкологической радиологии) միջազգային ասոցիացիայի կազմակերպած «Թոքի քաղցկեղ» թեմայով գիտաժողովին, որը համախմբել էր տարբեր երկրների առաջատար մասնագետներին՝ քննարկելու ժամանակակից ախտորոշման, բուժման և նորարարական մոտեցումների փորձը։

Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել է 14 գիտական զեկույց, որոնցից 4-ը՝ ՈՒԱԿ մասնագետների զեկույցներն էին։ Կենտրոնի Կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ Տիգրան Բյուզանդյանը հանդես է եկել երկու զեկույցով․ առաջինում ներկայացվել է ինտերվենցիոն պուլմոնոլոգիայի նորարարական մոտեցումները տեղային տարածված թոքային քաղցկեղի դեպքում՝ ընդգրկելով ամբողջ շղթան ախտորոշումից մինչև պալիատիվ օգնություն, իսկ երկրորդում՝  կենտրոնական կարսինոիդի բարդ կլինիկական դեպք՝ կարսինոիդային համախտանիշի մանիֆեստացիայով, որն ընդգծել է նման դեպքերի ախտորոշման և բուժման դժվարությունները։

ՈՒԱԿ կրծքային վիրաբույժ Տարոն Ղարիբյանը ներկայացրել է հետազոտություն երկրորդային թոքային քաղցկեղի մասին, որը ձևավորվել էր լիմֆոմայի բուժումից հետո։ Նրա զեկույցը կարևորել է հիվանդության կրկնության կանխարգելման և վաղ ախտորոշման ռազմավարությունները։

Գիտաժողովում բժիշկ-քիմիաթերապևտ Կարինե Սողոմոնյանը ևս հանդես է եկել զեկուցով՝  ներկայացրել մետաստատիկ թոքային քաղցկեղի բուժման ինտեգրատիվ մոտեցումները՝ շեշտադրելով անհատականացված բուժման կարևորությունը և բուժառուի կարիքներին համահունչ ծրագրերի մշակումն ու կիրարկումը։

Մասնագիտական հարթակում հանդես գալով նման գիտական աշխատանքներով՝ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկները ևս մեկ անգամ ընդգծել են կենտրոնի գիտական ներուժը և միջազգային համագործակցության ուղղությամբ իրենց ակտիվ ներգրավվածությունը։

28-08-2026

ՈւԱԿ Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը վերահաստատել է միջազգային բարձր չափանիշներին իր համապատասխանությունը

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը 2026 թվականին հաջողությամբ վերահավատարմագրվել է ANSI National Accreditation Board (ANAB)-ի կողմից՝

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×