Новости

ՈՒԱԿ Հեռահար ճառագայթային թերապիայի բաժանմունքի բժիշկ Սերգո Մխիթարյանը 6 շաբաթյա վերապատրաստում է անցել Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է մասնագետների վերապատրաստումը աշխարհի լավագույն կենտրոններում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Հեռահար ճառագայթային թերապիայի բաժանմունքի բժիշկ Սերգո Մխիթարյանը 6 շաբաթյա վերապատրաստում է անցել Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնում:

Ամերիկյան Newsweek ամսագրի կողմից 2022 թվականին հրապարակված մասնագիտացված հիվանդանոցների վարկանիշային աղյուսակում Գուստավ Ռուսին զբաղեցնում է աշխարհի մակարդակով 3-րդ տեղը (bit.ly/3wkDjvW):

Սերգո Մխիթարյանը շաբաթներ շարունակ մասնակցել է ուռուցքաբանական կենտրոնի նեղ-մասնագիտական քննարկումներին, սեմինարներին, պացիենտների հետ խորհրդատվություններին, ճառագայթային բուժման կոնտուրավորումներին և պլանավորումներին: 

Բժիշկը ծանոթացել է IMRT և VMAT ճառագայթային ժամանակակից սարքավորման համակարգերին:

Հիշեցնենք՝ ճառագայթային թերապիա Հայաստանում անցկացվում է միայն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (չարորակ գոյացությունների դեպքում ծառայությունը անվճար է): 

Մեր կենտրոնի համար առաջնային է այս ոլորտի պարբերաբար բարեփոխումները, բժիշկների վերապատրաստումներն ու բաժանմունքի սարք-սարքավորումների թարմացումն ու գերժամանակակիցների ապահովումը:

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է