Новости

ՈՒԱԿ-ի բժիշկներն անվճար հետազոտություններ կանցկացնեն Արմավիրում

Գործունեության առանցքում ունենալով մարդկանց առողջության և երկարակեցության անհրաժեշտությունը, կարևորելով սոցիալական պատասխանատվությունը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ԱՆՎՃԱՐ ծառայություններ տրամադրող ակցիաների շարքը:

Արմավիրի մարզում բնակվող սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 14-ին հրավիրում ենք ձեզ անցնելու ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտություններ և ստանալու նեղ-մասնագիտական խորհրդատվություններ:

Կրծքագեղձի, վահանաձև գեղձի, որովայնի օրգանների սոնոգրաֆիա կանցկացնեն մեր կենտրոնի լավագույն մասնագետներ Սոնա Ջիլավյանը, Նարինե Կրյուչկյանը, Լիլիթ Շաքարյանը, Կարինե Խոնդկարյանը:

Ձեզ պրոֆեսիոնալ մասնագիտական ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն կտրամադրեն

    ՈՒԱԿ փոխտնօրեն, ուռուցքաբան-օրթոպեդ Ալեքսանդր Սեինյանը, Ընդհանուր և մանկական քիմիաթերապևտիկ ծառայության ղեկավար, քիմիաթերապևտ Նաիրա Ջանոյանը, Մամոլոգիական բաժանմունքի ղեկավար, մամոլոգ Անդրեյ Մինասյանցը, Օնկոուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, օնկոուրոլոգ Կարեն Ծառուկյանը, Կանանց առողջության կլինիկայի վարիչ, գինեկոլոգ Կարո Բազիկյանը, Ախտորոշման ծառայության ղեկավարի տեղակալ, թոքաբան Նունե Ազիզյանը 

Ակցիան կանցկացվի Արմավիրի բժկական կենտրոնում (հասցե՝ Շահումյան 3) 09:30-ից մինչև 17:00:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տեղերը սահմանափակ են: Սոնոգրաֆիկ հետազոտությունն ԱՆՎՃԱՐ կլինի առաջինը գրանցված 100 հոգու համար: Խորհրդատվություններ կստանան ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ թվով 180 բնակիչներ: Նրանցից ռիսկային խմբում գտնվող 20 պացիենտ հնարավորություն կստանան անցնելու ԱՆՎՃԱՐ ԿՏ հետազոտություն ՈՒԱԿ-ում՝ բժիշկ-ռադիոլոգ Արմինե Բադեյանի մոտ:

Գրանցվելու համար մինչև ս.թ. մայիսի 13-ը զանգահարեք +37410205050 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-16:45:

Որպես նպատակ՝   ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Որպես միջոց՝         ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՍԻՐՈՎ՝ ՈՒԱԿ


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է