Новости

ՈՒԱԿ-ի գիտահետազոտական նախագծերից մեկը ներկայացվել է Լիսաբոնում անցկացվող «Մետաստատիկ կրծքագեղձի քաղցկեղ» 7-րդ միջազգային կոնսենսուսային կոնֆերանսին

ՈՒԱԿ-ի գիտահետազոտական նախագծերից մեկը, որն իրականացվում է Առողջապահության ազգային Ինստիտուտ/-ի և MIBS Medical Center-ի հետ համատեղ, ներկայացվել է «Մետաստատիկ կրծքագեղձի քաղցկեղ» 7-րդ միջազգային կոնսենսուսային կոնֆերանսի շրջանակում (Advanced Breast Cancer Seventh International Consensus Conference. ABC Global Alliance)

2023 թվականի նոյեմբերի 9-11 ՈՒԱԿ փոխտնօրեն Արթուր Ավետիսյանն ու Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանը մասնակցել են Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում անցկացվող «Մետաստատիկ կրծքագեղձի քաղցկեղ» 7-րդ միջազգային կոնսենսուսային կոնֆերանսին:

Արթուր Ավետիսյանը կոնֆերանսի շրջանակում պոստեռ-զեկույցով ներկայացրել է «Կրծքագեղձի ժառանգական քաղցկեղի առանձնահատկությունների ուսումնասիրումը Հայաստանում» գիտական ծրագրի ընթացքը: 

ABC-ն ստեղծվել է որպես մետաստատիկ կրծքագեղձի քաղցկեղին նվիրված խոշոր միջազգային կոնֆերանս և որպես լավագույն կլինիկական փորձի փոխանակման ֆորում՝ նպատակ ունենալով մասնագետներին հնարավորություն ընձեռելու ներկայացնել և քննարկել ոլորտի վերջին գիտական ձեռքբերումները՝ հետազոտությունից մինչև կլինիկական իրականացում: 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները տարվա ընթացքում մասնակցում են աշխարհի տարբեր երկներում տեղի ունեցող միջազգային կարևորագույն գիտաժողովներին ու կոնֆերանսներին՝ փորձի փոխանակման և լավագույն փորձը մեր կենտրոնում ներդնելու նպատակով:

 

401763618 844636164338203 5535356959022144993 n 401764411 844636171004869 6144446483696449177 n

401827129 844636141004872 3184038479403107760 n

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week․ վերականգնողական միկրովիրաբուժության փորձը ՈՒԱԿ-ում

Հոկտեմբերի 11–16-ը ՈՒԱԿ անցկացվեց Yerevan Microsurgical Week միջազգային միկրովիրաբուժական նախաձեռնությունը, որի շրջանակում իրականացվեցին բարդ վերականգնողական վիրահատություններ, մասնագիտական

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×