Новости

ՈՒԱԿ-ՈՒՄ հյուրընկալվել են Երևան քաղաքի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի ուռուցքաբանները

Կանխարգելումն առավել արդյունավետ է լինում, երբ մեկտեղվում են ոլորտի մասնագետների ջանքերը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շաբաթ օրն աշխատանքային էր: Կենտրոնում էին հյուրընկալվել Երևան քաղաքի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի ուռուցքաբանները:

Հանդիպման ընթացքում ուռուցքաբան մասնագետներին ՈւԱԿ փոխտնօրեններ Ալեքսանդր Սեինյանի և Արթուր Ավետիսյանի, ինչպես նաև մի շարք այլ բաժանմունքների մասնագետների կողմից ներկայացվեցին ՈՒԱԿ-ում իրականացված բարեփոխումները, մատուցվող ծառայությունները, նորագույն սարք-սարքավորումներով հագեցվածությունը, արդեն իսկ իրականացված բացառիկ վիրահատությունները: Մասնագետների հետ քննարկվեցին առողջապահական կարևոր ոլորտի խնդիրները, բարձրաձայնվեցին դրանց լուծման տեսլականները, փոխանակվեցին փորձով:

Հաշվի առնելով երկրում ուռուցքաբանության պարբերական զարգացումը՝ ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանն իր ողջույնի խոսքում կարևորեց նեղ-մասնագետների հետ կապի ստեղծումն ու պահպանումը, խնդիրների համատեղ պարբերական քննարկումներն ու դրանց լուծումներ գտնելը՝ ի շահ մեր համաքաղաքացիների:

Երևան քաղաքի առողջության առաջնային պահպանման օղակի ուռուցքաբանները գոհունակությամբ արձանագրեցին կենտրոնի՝ ուռուցքների բուժման և կանխարգելման ժամանակակից մոտեցումները, իրականացված բարեփոխումները և փաստեցին, որ զարգացման այսպիսի քայլերով շուտով ուռուցքաբանությունը Հայաստանում կբարձրանա նոր, միջազգային չափանիշներին չզիջող մակարդակի:

Նման հանդիպում-քննարկումները լինելու են շարունակական:

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է