Новости

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում (AKH), որն

Ավստրիայի ամենախոշոր բժշկական հաստատություններից մեկն է:

Վերապատրաստման շրջանակում քննարկվել են արգանդի վզիկի քաղցկեղի բուժման ժամանակակից բրախիթերապիայի մոտեցումները (3D, 4D): Մասնակիցներն անմիջական մասնակցություն են ունեցել նաև բուն միջամտություններին՝ ձեռք բերելով գործնական հմտություններ:

Ժամանակակից ներհյուսվածքային բրախիթերապիան համարվում է գերճշգրիտ բուժման մեթոդ ամբողջ աշխարհում՝ թույլ տալով ճառագայթային առավելագույն ազդեցությունը կենտրոնացնել միայն բուն ուռուցքի վրա՝ միաժամանակ նվազեցնելով ազդեցությունը առողջ հյուսվածքների և օրգանների վրա:

Հիշեցնենք, որ ՈՒԱԿ-ում 3D բրախիթերապիան իրականացվում է արդեն մի քանի տարի ՝ կիրառելով տարածաշրջանում եզակի BEBIG SagiNova գերմանական սարքը, որն ապահովում է բարձր տեխնոլոգիական մոտեցում և ճշգրտություն:

Մեր մասնագետների շարունակական վերապատրաստման շնորհիվ մենք անընդհատ ընդլայնում և կատարելագործում ենք ՈՒԱԿ-ում մատուցվող ծառայությունները՝ հասցնելով դրանք միջազգային չափանիշներին համապատասխան մակարդակի: Սա հնարավորություն է տալիս մեր պացիենտներին ստանալ համալիր և որակյալ բուժում հենց Հայաստանում:

Հաշվի առնելով արգանդի վզիկի քաղցկեղի լայն տարածվածությունը Հայաստանում՝ մեր առաջնային նպատակն է կանխարգելել հիվանդածության աճը և բարելավել բուժման արդյունքները:

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×