Zarkerak.am․ Քաղցկեղի դեմ բուժումը և արտասահմանյան առաջարկները
Zarkerak.am- զրուցել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների, միջին և կրտսեր բուժանձնակազմի գծով տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանի և մեկ այլ բուժհաստատության ճառագայթային ուռուցքաբան Ներսես Քարամյանի հետ:
«Ներկայումս անվճար է դարձել քաղցկեղի վիրաբուժական բուժումը, ճառագայթային բուժումը՝ նախկինում դա կատարվում էր համավճարի ձևով, որի մեծ մասն մնում էր հիվանդի կամ նրա հարազատների ուսերին: Ինչ վերաբերում է քիմիաթերապիային, ապա այստեղ համավճարի սկզբունքը դեռ գործում է, որովհետև դեղորայքը, որն օգտագործվում է բուժման ընթացքում ունի գնային մեծ դիապազոն՝ կարող է կոպեկներից հասնել մինչև ամսական մի քանի հազար եվրոյի»,-ասում է Արթուր Ավետիսյանը:
Արթուր Ավետիսյանը տեղեկացնում է, որ կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգը այժմ պիլոտային է՝ Տավուշի, Լոռու մարզերում, և հաջորդ տարի կլինի նաև Սյունիքում՝ 50-69 տարեկան կանանց շրջանում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ bit.ly/3sE62ew