ԿԼԻՆԻԿԱ

Կանանց առողջության կլինիկա բաժանմուքում կատարվում են կանանց սեռական օրգանների և կրծքագեղձերի բարորակ և չարորակ հիվանդությունների ախտորոշում և բուժում միջազգային ուղեցույցներին համապատասխան։

Բաժանմունքում իրականացվում է կանացի սեռական օրգանների նախաքաղցկեղային հիվանդությունների, բարորակ և չարորակ ուռուցքների ախտորոշում և բուժում։

ՈՒԱԿ-ի տեխնիկական հագեցվածությունը և բազմապրոֆիլ բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը թույլ է տալիս ուռուցքով հիվանդների ախտորոշման ճշգրտությունը հասցնել առավելագույնի, ինչը հնարավորություն է տալիս ստանալ բուժման առավելագույն արդյունք


Բաժանմունքում իրականցվում է․

  • կոլպոսկոպիա՝ Leisgang ֆիրմայի կոլպոսկոպով
  •  ախտորոշիչ հիստերոսկոպիա,
  • ախտորոշիչ լապարոսկոպիա՝ բիոպսիայով,
  • սեռական օրգանների ցանկացած տեղակայման գոյացությունների բիոպսիա(արգանդի խոռոչի փայփլ
    բիոպսիա )
  • պահակային ավշային հանգույցի բիոպսիա ICG (ինդոցիանին կանաչ) նյութի կիրառմամբ
  • էնդոմետրիումի քաղցկեղի վիրահատական բուժում՝ լապարոսկոպիկ (նորագույն ICG ներկման մեթոդով) և
    բաց եղանակներով,
  • ձվարանների քաղցկեղի վիրահատական բուժում՝ փուլավորող և ցիտոռեդուկտիվ վիրահատություններ,
  • արգանդի վզիկի քաղցկեղի վիրահատական բուժում՝ ռադիկալ հիստերէկտոմիաներ՝ լիմֆոդիսեկցիայով,
  • արտաքին սեռական օրգանների վիրահատական բուժում՝ ռադիկալ վուլվէկտոմիաներ՝ լիմֆոդիսեկցիայով,
  •  հատուկ դեպքերում ուռուցք ունեցող երիտասարդ կանանց մոտ կատարվում են նաև օրգանապահպան
    վիրահատություններ՝ պահպանելով պտղաբերությունը,
  • բարորակ ուռուցքների (միոմաներ, ձվարանների կիստոմաներ) վիրահատական բուժում լապարոսկոպիկ
    եղանակով,
  • փոքր կոնքի օրգանների իջեցման կապակցությամբ կատարվող ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝
    լապարոսկոպիկ և հեշտոցային եղանակներով,արգանդի խոռոչի պաթոլոգիաների ժամանակ՝ ախտորոշիչ և բուժական հիստերոսկոպիաներ։   

 

Բաժանմունքում կատարվում են կանանց սեռական օրգանների դիսհորմոնալ և բորբոքային հիվանդությունների ախտորոշում և բուժում։ 

 

Ախտորոշիչ միջոցառումներ.

  • ախտորոշիչ հիստերոսկոպիա, 
  • ախտորոշիչ լապարոսկոպիա՝ բիոպսիայով,
  • կոլպոսկոպիա՝ բջջաբանական, հյուսվածքանական քննությամբ:

 

Բուժիչ միջոցառումներ և վիրահատություններ.

  • Վերթհայմի վիրահատություն,
  • տոտալ աբդոմինալ հիստերէկտոմիա` հավելումներով և` առանց,
  • լապարոսկոպիկ հիստերէկտոմիա` հավելումներով և` առանց,
  • ընդլայնված և հասարակ վուլվէկտոմիա,
  • արտաքին սեռական օրգանների էսթետիկ վիրահատություններ,
  • տրախելէկտոմիա,
  • կոնսերվատիվ միոմէկտոմիա,
  • արգանդի վզիկի էլեկտրոկոնիզացիա,
  • ձվարանների լապարոսկոպիկ ռեզեկցիա և ադնեքսէկտոմիա,
  • հիստերոռեզէկտոսկոպիա:

Կոնսերվատիվ բուժումը ներառում է արգանդի վզիկի բարորակ պաթոլոգիաների դեղորայքային բուժում, կանանց սեռական օրգանների դիսհորմոնալ հիվանդությունների բուժում, արտաքին սեռական օրգանների բարորակ հիվանդությունների բուժում:

 

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ

Ախտորոշիչ միջոցառումներ.

  • բարակ ասեղային բիոպսիա
  • հաստ ասեղային բիոպսիա
  • կիստաների ասպիրացիա
  • պտուկից արտադրության նմուշառում՞

Կրծքագեղձի օրգանպահպան վիրահատություններ․

  • կրծքագեղձի օնկոպլաստիկ մասնահատումներ,
  • կրծքագեղձի թերապևտիկ ռեդուկցիա, 
  • կրծքագեղձի մասնահատումներ։

 

Կրծքագեղձի արմատական հեռացում, անութային լիմֆոդիսեկցիա․

  • Կրծքագեղձի վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) վիրահատություններ (nipple-sparing and skin-sparing mastectomy)` իմպլանտների և ժամանակավոր էքսպանդերների օգնությամբ` պտուկ-մաշկ պահպանող մաստէկտոմիաներ,
  • Պահակային ավշային հանգույցների բիոպսիա՝ մեթիլեն կապույտ, ինդոցիանին կանաչ ներկանյութերով և ռադիոիզոտոպային մեթոդներով (Blu dye & Gamma-probe guided SLNB),
  • Պտուկի ռեկոնստրուկցիա (վերականգնում),
  • Կրծքագեղձի լիպոֆիլինգ (շտկում սեփական ճարպով:

 

Կրծքագեղձի էսթետիկ վիրահատություններ․

  • մաստոպեկսիա (բարձրացում),
  • աուգմենտացիա (մեծացում),
  • ռեդուկցիոն մամոպլաստիկա (փոքրացում),
  • սիմետրիզացիա (համաչափեցում)։

 

Հեռ․ +37410205050, ներքին՝ 184, 185։

 

06-11-2025

Բացառիկ վիրահատություն․ հսկայական խոնդրոսարկոմա ուռուցքի հեռացում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքում վերջերս կատարվել են երկու բարդ և ծավալուն վիրահատական միջամտություններ, որոնք առանձնանում են

05-11-2025

Visit of Professor Wenlin Wang to the National Center of Oncology: Joint Surgery and Knowledge Exchange

  We were honored to welcome Professor Wenlin Wang, Head of the Institute of Chest Wall Surgery at the Second Traditional Chinese Medicine Hospital, Guangzhou, China, to the National Center of

30-10-2025

Ովքե՞ր կարող են անցնել կրծքագեղձի քաղցկեղի անվճար սքրինինգ

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է։ Հիվանդության վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մամոգրաֆիկ սքրինինգն է, որը Հայաստանում իրականացվում է
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×