ԿԼԻՆԻԿԱ

Կանանց առողջության կլինիկան ապահովում է գինեկոլոգիական հիվանդությունների բուժօգնության և կրծքագեղձի բարորակ ու չարորակ հիվանդությունների ամբողջ ծավալը` կանխարգելիչ զննումներ և ախտորոշում, ժամանակակից վիրաբուժական բուժում։ Ախտորոշումն ու բուժումն իրականացվում են եվրոպական և ամերիկյան ասոցիացիաների արձանագրություններին համապատասխան (ESMO, NCCN):

 

ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ և ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ

Կանանց առողջության կլինիկայում լայնորեն կատարվում են գինեկոլոգիական վիրահատություններ ավանդական (լապարոտոմիա), հեշտոցային և, այնուհետև, լապարոսկոպիկ մուտքով:

 

Ախտորոշիչ միջոցառումներ.

  • ախտորոշիչ հիստերոսկոպիա, 
  • ախտորոշիչ լապարոսկոպիա՝ բիոպսիայով,
  • կոլպոսկոպիա՝ բջջաբանական քննությամբ:

 

Բուժիչ միջոցառումներ և վիրահատություններ.

  • Վերթհայմի վիրահատություն,
  • տոտալ աբդոմինալ հիստերէկտոմիա` հավելումներով և` առանց,
  • լապարոսկոպիկ հիստերէկտոմիա` հավելումներով և` առանց,
  • ընդլայնված և հասարակ վուլվէկտոմիա,
  • արտաքին սեռական օրգանների էսթետիկ վիրահատություններ,
  • տրախելէկտոմիա,
  • կոնսերվատիվ միոմէկտոմիա,
  • արգանդի վզիկի էլեկտրոկոնիզացիա,
  • ձվարանների լապարոսկոպիկ ռեզեկցիա և ադնեքսէկտոմիա,
  • հիստերոռեզէկտոսկոպիա:

Կոնսերվատիվ բուժումը ներառում է արգանդի վզիկի բարորակ պաթոլոգիաների դեղորայքային բուժում, կանանց սեռական օրգանների դիսհորմոնալ հիվանդությունների բուժում, արտաքին սեռական օրգանների բարորակ հիվանդությունների բուժում:

 

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ

 

Կրծքագեղձի օրգանպահպան վիրահատություններ.

  • կրծքագեղձի օնկոպլաստիկ մասնահատումներ,
  • կրծքագեղձի թերապևտիկ ռեդուկցիա, 
  • կրծքագեղձի մասնահատումներ:

 

Կրծքագեղձի արմատական հեռացում, անութային լիմֆոդիսեկցիա:

Կրծքագեղձի վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) վիրահատություններ (nipple-sparing and skin-sparing mastectomy)` իմպլանտների և ժամանակավոր էքսպանդերների օգնությամբ` պտուկ-մաշկ պահպանող մաստէկտոմիաներ:

Պահակային ավշային հանգույցների բիոպսիա՝ մեթիլեն կապույտ, ինդոցիանին կանաչ ներկանյութերով և ռադիոիզոտոպային մեթոդներով (Blu dye & Gamma-probe guided SLNB):

Պտուկի ռեկոնստրուկցիա (վերականգնում):

Կրծքագեղձի լիպոֆիլինգ (շտկում սեփական ճարպով:

 

Կրծքագեղձի էսթետիկ վիրահատություններ․

  • մաստոպեկսիա (բարձրացում),
  • աուգմենտացիա (մեծացում),
  • ռեդուկցիոն մամոպլաստիկա (փոքրացում),
  • սիմետրիզացիա (հավասարեցում)։

 

Հեռ․ +37410205050, ներքին՝ 184, 185։

 

05-07-2024

Եզակի վիրահատություն ՈՒԱԿ-ում․ 20 շաբաթական հղիի յուրաքանչյուր կրծքից հեռացվել է շուրջ 10 կգ գոյացություն

Եզակի վիրահատություն ՈՒԱԿ-ում․ 20 շաբաթական հղիի յուրաքանչյուր կրծքից հեռացվել է շուրջ 10 կգ գոյացություն ԱԽՏՈՐՈՇՈՒՄ 20-ամյա հղի կինը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն ողնաշարի շրջանում սուր

01-07-2024

ՈՒԱԿ Լաբորատոր ծառայության անձնակազմը մասնակցել է «Առաջին օգնության հիմունքներ» դասընթացին

Կարևորելով առաջին օգնության ճիշտ կազմակերպումը՝ ՈՒԱԿ Լաբորատոր ծառայության անձնակազմը մասնակցել է դասընթացի Հունիսի 12-ին և 13-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Լաբորատոր ծառայության ողջ

28-06-2024

Ինչպե՞ս պետք է քաղցկեղն ախտորոշել, ի՞նչ թերապիայի տեսակ ընտրել և ինչպե՞ս կանխատեսել արդյունքը. դասընթացի մասնակիցները ստացել են ավարտական հավաստագրեր

Ինչպե՞ս պետք է քաղցկեղն ախտորոշել, ի՞նչ թերապիայի տեսակ ընտրել և ինչպե՞ս կանխատեսել արդյունքը. դասընթացի մասնակիցները ստացել են ավարտական հավաստագրերՈւռուցքաբանության ազգային կենտրոնի և Ամերիկյան
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru