ԿԼԻՆԻԿԱ

Օնկոուրոլոգիական բաժանմունքում իրականացվում են հետևյալ գործիքային ախտորոշիչ հետազոտությունները.

  • ուլտրաձայնային հետազոտութուն,
  • դոպլերոգրաֆիա,
  • ինվազիվ ախտորոշիչ հետազոտություններ,
  • էնդոսկոպիկ հետազոտություններ,
  • տրանսաբդոմինալ, տրանսռեկտալ և էնդոսկոպիկ բիոպսիա:

 

Միզապարկի քաղցկեղի դեպքում հաճախ պահանջվում է համակցված բուժում, ինչը կարելի է արդյունավետ իրականացնել միայն բազմապրոֆիլայինմասնագիտացված կենտրոնում:

 

Բաժանմունքում կիրառվում են բուժման հետևյալ մեթոդները.

  1. Միզապարկի մակերեսային քաղցկեղի դեպքում.
  • միզապարկի մոնոպոլյար տրանսուրետրալ մասնահատում,
  • միզապարկի բիպոլյար տրանսուրետրալ մասնահատում,
  • միզապարկի տրանսուրետրալ մասնահատում՝ ֆլուորեսցենտային ֆոտոդինամիկ հսկողությամբ, 
  • ներմիզապարկային քիմիաթերապիա, իմունաթերապիա (BCG):

 

  1. Միզապարկի ինվազիվ քաղցկեղի դեպքում
  • արմատական ցիստպրոստատէկտոմիա՝ աղիքից նոր միզապարկի ձևավորումով (ինչը թույլ է տալիս պահպանել ինքնուրույն միզարձակությունը՝ ապահովելով կյանքի բարձր որակ),
  • արմատական ցիստպրոստատէկտոմիա՝ մեզի ոչ բնական արտահոսքով,
  • լապարասկոպիկ ցիստպրոստատէկտոմիա՝ մեզի ոչ բնական արտահոսքով։

 

  1. Միզապարկի մետաստատիկ քաղցկեղի դեպքում.
  • քիմիաթերապիա,
  • պալիատիվ ճառագայթային բուժում:

 

  1. Շագանակագեղձի քաղցկեղով կլինիկա են ընդունվում բազմաթիվ հիվանդներ, որոնք ստանում են․
  • վիրահատական բուժում (լապարասկոպիկ և արմատական պրոստատէկտոմիա),
  • դիստանցիոն ճառագայթային բուժում,
  • հորմոնալ թերապիա,
  • քիմիաթերապիա:

 

  1. Երիկամի քաղցկեղի դեպքում կատարվում է․
  • երիկամի մասնահատում՝ լապարոսկոպիկ և բաց եղանակով,
  • նեֆրէկտոմիա՝ լապարոսկոպիկ և բաց եղանակով,
  • նեֆրէկտոմիա՝ հետորովայնամզային լիմֆադէնեկտոմիայով,
  • նեֆրէկտոմիա՝ ստորին սիներակի թրոմբի հեռացումով,
  • նեֆրէկտոմիա՝ հարակից օրգանների կոմբինացված մասնահատումով,
  • պալիատիվ նեֆրէկտոմիա,
  • թիրախային և պալիատիվ թերապիա։

 

Բաժանմունքի մասնագետներն ունեն նաև ամորձու և առնանդամի ուռուցքների բուժման մեծ փորձ: Մասնավորապես՝

  1.  Ամորձու քաղցկեղի դեպքում իրականացվում է. 
  • օրխոֆունիկուլէկտոմիա՝ ադյուվանտ պոլիքիմիաթերապիայով,
  • հետորովայնամզային լիմֆադենէկտոմիա,
  • քիմիաթերապիա և ճառագայթաբուժում:

 

  1. Առնանդամի քաղցկեղի դեպքում կատարվում է․
  • առնանդամի ամպուտացիա,
  • առնանդամի էքստիրպացիա,
  • էմասկուլացիա,
  • երկկողմանի աճուկազդրային լիմֆադենէկտոմիա՝ ըստ Դյուկենի:

 

Բաժանմունքը հագեցված է համաշխարհային ստանդարտներին համապաստխանող բոլոր սարքերով.

  • լապարոսկոպիկ և բաց վիրահատական սարքեր(Shtorz և Olimpus աշխարհռչակ սարքավորումներ) ,
  • էնդոսկոպիկ սարքեր (ինչպես` մոնոպոլյար, այնպես էլ` բիպոլյար),
  • նորագույն սերնդի հարմոնիկ ուլտրաձայնային դանակ,
  • ֆլյուորեսցենտային ֆոտոդինամիկ սարք, որը հնարավորություն է տալիս վաղ փուլում ախտորոշել միզապարկի քաղցկեղը:

Բաժանմունքում տարեկան իրականացվում են շուրջ 1000 վիրահատություն, որոնց մեծ մասը լապարասկոպիկ և էնդոսկոպիկ եղանակով իրականացվող վիրահատություններ են։

 

Հեռ․ +37410205050, ներքին՝ 164

 

 

06-11-2025

Բացառիկ վիրահատություն․ հսկայական խոնդրոսարկոմա ուռուցքի հեռացում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքում վերջերս կատարվել են երկու բարդ և ծավալուն վիրահատական միջամտություններ, որոնք առանձնանում են

05-11-2025

Visit of Professor Wenlin Wang to the National Center of Oncology: Joint Surgery and Knowledge Exchange

  We were honored to welcome Professor Wenlin Wang, Head of the Institute of Chest Wall Surgery at the Second Traditional Chinese Medicine Hospital, Guangzhou, China, to the National Center of

30-10-2025

Ովքե՞ր կարող են անցնել կրծքագեղձի քաղցկեղի անվճար սքրինինգ

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է։ Հիվանդության վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մամոգրաֆիկ սքրինինգն է, որը Հայաստանում իրականացվում է
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×