NEWS

Եթե չլիներ սքրինինգը, չէի իմանա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ․ մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հիվանդության բուժման և հետագա ընթացքի համար։ Անաիդա Տեր-Գասպարյանի պատմությունը դրա կարևորության ևս մեկ վկայություն է։

Անաիդան պատահաբար է տեղեկացել իր մոտ զարգացող հիվանդության մասին՝ սքրինինգային հետազոտության արդյունքում։ Ստանալով ախտորոշումը՝ նա արագ անցել է անհրաժեշտ քայլերին։ Այսօր հիվանդության բուժման փուլն արդեն անցյալում է, իսկ առողջական վիճակը վերահսկվում է պարբերական հետազոտությունների միջոցով։

«Եթե չլիներ սքրինինգը, հավանաբար մինչև հիմա չէի իմանա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ»,- պատմում է Անաիդան՝ ընդգծելով կանխարգելիչ հետազոտությունների կարևորությունը։

Առողջության համընդհանուր ապահովագրություն ունեցող 45–68 տարեկան կանայք կարող են անցնել կրծքագեղձի անվճար սքրինինգ։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հետազոտություններն ու բուժումը ևս կազմակերպվում են առողջության ապահովագրության շրջանակում՝ պացիենտի համար անվճար։

Կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլերում կարող է ախտանիշներ չունենալ, ուստի կարևոր է չսպասել գանգատների առաջացմանը և օգտվել հասանելի սքրինինգային հնարավորություններից։

Մի՛ հետաձգեք հետազոտությունը։ Վաղ հայտնաբերումը կարող է փրկել կյանքեր։

30-10-2026

Եթե չլիներ սքրինինգը, չէի իմանա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ․ մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հիվանդության բուժման և հետագա ընթացքի համար։ Անաիդա Տեր-Գասպարյանի պատմությունը դրա կարևորության ևս մեկ վկայություն

30-10-2026

«Իմ առողջ մայրիկ»․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ։ Հանդիպման ընթացքում կանայք կիսվել են իրենց պատմություններով՝ ներկայացնելով հիվանդության դեմ պայքարի,

29-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը. մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում կարևոր են իրազեկումը, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը:Առաջինի լրատվական ալիքի տեսանյութում ՈՒԱԿ մասնագետները խոսում են կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×