ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


 

Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը ՀՀ-ում միակն է, որն ունի միջազգային ԻՍՕ 15189։2022 ստանդարտի պահանջններին համապատասխան հավատարմագրում՝ ANSI National Accreditation Board (ANAB) հավատարմագրման մարմնի կողմից ։

Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը ներառված է ANSI National Accreditation Board (ANAB) հարթակում հավատարմագրված լաբորատորիաների միասնական ցանկում (https://search.anab.org/ ):

ԻՍՕ 15189։2022 միջազգային ստանդարտը սահմանում է բժշկական լաբորատորիաների որակին և կոմպետենտությանը ներկայացվող պահանջներ։ Այն կիրառելի է բժշկական լաբորատորիաների կողմից իրենց որակի կառավարման համակարգերը մշակելու և իրենց սեփական կոմպետենտությունը գնահատելու համար:

Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը ներդրել է մատուցվող ծառայությունների շարունակական բարելավմանը միտված/ուղղված որակի կառավարման համակարգ, որի կարևորագույն մասն են կազմում որակի և անկողմնակալության քաղաքականությունները:

Հավատարմագրման արդյունքում լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը տրամադրում է`

  • արժանահավատ տվյալներ տեղական և միջազգային պացիենտներին,
  • աշխարհում ճանաչելի հետազոտության արդյունքները,
  • բարձրակարգ պացիենտակենտրոն սպասարկում։

Լաբորատորիայում կիրառվում է LIMS Terra Lab էլեկտրոնայի կառավարման համակարգը, որը թույլ է տալիս հայտի ձևակերպումից մինչև հետազոտության արդյունքների տրամադրումը կազմակերպել ավտոմատացված, պահպանելով պացիենտի տվյալների նույնականցումը ամբողջ ընթացքում։

Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունում շուրջօրյա (24/7) ռեժիմով իրականացվում են հետևյալ հետազոտությունները՝

  • կլինիկական
  • կենսաքիմիական
  • իմունոլոգիական
  • շճաբանական
  • մանրէաբանական

Լաբորատոր ախտորոշիչ ծառայության կողմից իրականացվող հետազոտությունների ցանկը և գնացուցակը նրկայացված է ստորև (pdf գնացուցակ)։

 Լաբորատորիայի հագեցվածությունը և սարքերը

Լաբորատորիան հագեցած է լավագույն՝ ամբողջապես ավտոմատացված սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել լայնածավալ հետազոտություններ, իսկ որակի բազմաստիճան հսկողությունը (որակի արտաքին և ներքին գնահատումներ) օգնում է պահպանել այդ հետազոտությունների ճշգրտությունը։

Կլինիկական գոտի

Արյան կլինիկական հետազոտությունը կատարվում է ճապոնական Sysmex 500i և Sysmex XN-350 վերլուծիչներով։

Sysmex 500i-ը, օգտագործելով ընդամենը 20մլ երակային կամ պերիֆերիկ արյուն, 2-3 րոպեում հնարավորություն է տալիս համակարգչային մշակման ենթարկել արյան 26 անալիտիկ և հաշվարկային ցուցանիշ՝ ներկայացնելով դրանք ինչպես թվային, այնպես էլ գրաֆիկական պատկերները։

Sysmex XN-350 սարքը ապահովում է բջիջների տարբերակման ավելի բարձր աստիճան, ոչ նորմալ լեյկոցիտների հայտնաբերման բարձր զգայունություն և կլինիկական նշանակություն ունեցող պարամետրերի ավելի լայն տեսականի։

Կենսաքիմիական և իմունաբանական գոտի

Cobas e 411 իմունոլոգիական վերլուծիչը ամբողջությամբ ավտոմատացված համակարգ է, որը համարվում է առաջատար IVD-ի (in vitro diagnostics) ոլորտում։ 

Սարքի առավելություններն են․

  1. Նմուշները սարքի մեջ տեղադրելուց հետո պատասխանները պատրաստ են լինում 18 րոպեից, իսկ որոշ դեպքերում (hisensitiv troponin-9, CK-MB, Myoglobin, Betta HCG, PTH) նաև 9 րոպեից:
  2. Թեստերի մեծ ճշգրտություն և զգայունություն։
  3. Անալիզի ողջ ընթացքը վերահսկվում է հենց սարքի կողմից։

Կենսաքիմիական լաբորատորիան հագեցած է Cobas Integra400 սարքով։

Ավտոմատ բիոքիմիական անալիզատոր Cobas c 111-ը էքսպրես լաբորատորիային ապահովում է չափվող պարամետրերի լայն տեսականի և STAT (CITO) նմուշները հեշտորեն չափելու հնարավորություն։

Արյան մակարդելիության հետազոտություններն իրականացվում են STA Compact Max 3 համակարգով, որը նախատեսված է հեմոստազի հետազոտման համար և հնարավորություն է տալիս ընդլայնել հասանելի մեթոդների ցանկը (ավելի քան` 30), ինչպես կլոտինգային, այնպես էլ իմունատուրբիդիմետրիկ և խրոմոգեն, մեծացնում է հետազոտվող նմուշների քանակը (ժամում` մինչև 150)` պահպանելով արդյունքի ճշգրտությունը և հուսանելիությունը :

Սարքում շտրիխ կոդավորման համակարգը բացառում է մարդկային գործոնը և հնարավոր սխալները:

Կլոտինգային մեթոդի շնորհիվ, որը համարվում է «ոսկե ստանդարտ» այս ոլորտում, ստացված արդյունքները կախված չեն հետազոտվող նմուշների օպտիկական հատկությունների հետ (հեմոլիզ, լիպեմիա, իկտերիա):

Վերլուծիչն ունի գործարանային կալիբրատորների և ստուգիչ նյութերի ավտոմատ գրանցման, տեղադրման համակարգ և կատարման արձանագրություններ, ինչպես նաև ռեագենտների, արխիվացված պատասխանների, ծրագրերի կառավարման ամբողջական հսկողություն:

 Շճաբանական գոտի

ORTHO VISION իմունաարյունաբանական ախտորոշման ավտոմատացված սարքը կարող է ժամում մշակել տասնյակ նմուշներ եւ վերլուծել արդյունքները, ինչպես նաեւ փորձարկման արդյունքները պահել ներկառուցված հիշողության մեջ։

Համակարգը թույլ է տալիս միաժամանակ իրականացնել իմունաարյունաբանական հետազոտությունների այնպիսի շրջանակ, ինչպիսին են`

  • Արյան ABO, Rh-Hr եւ Kell պատկանելիության որոշում,
  • Ռեզուս համակարգի հակամարմինների որոշում Կումբսի անուղղակի ռեակցիայով,
  • Արյան էրիթրոցիտար խիմերիզմի որոշում փոխներարկումների եւ փոխպատվաստման ժամանակ,
  • ABO համակարգի իմուն հակամարմինների (հեմոլիզինների) որոշում,
  • Արյան բաղադրամասերի ընտրություն (էրիթրոցիտար զանգված, թարմ սառեցված պլազմա, թրոմբոցիտներ),
  • Կումբսի ուղղակի եւ անուղղակի ռեակցիաների որոշում:

Մանրէաբանական գոտի

Մանրեաբանական լաբորատորիայում կատարվում են բոլոր մանրէաբանական հետազոտությունները` ցանկացած կլինիկական նմուշով (արյուն, վերքային արտադրություն, մեզ, հեշտոցային արտադրություն, պունկտատ և այլն)` հակաբիոտիկային զգայունության որոշմամբ: 

Դոնորական կետ 

Լաբորատորիայում գործում է նաև դոնորական կետ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հեռ +37410205050, ներքին՝ 139, դոնորական արյան կետ՝ 155

 

29-11-2024

Թոքի քաղցկեղի առաջացման առաջին ռիսկի գործոնը ծխելն է

«Ապացուցված է, որ ծխախոտը թոքի քաղցկեղի առաջացման հիմնական ռիսկի գործոններից է։ Ծխախոտի ծուխը ազդեցություն է ունենում ոչ միայն ծխող մարդու, այլև շրջապատի մարդկանց վրա»,-«Արմենպրես»-ի «Հարց բժշկին»

28-11-2024

Օնկոգինեկոլոգիական հիվանդությունների բուժման ընթացքը բրախիթերապիայով

ՈՒԱԿ Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի մասնագետները բրախիթերապիայի միջոցով դադարեցրել են քաղցկեղով պացիենտի տեղային արյունահոսությունը:Արգանդի մարմնի քաղցկեղի IV

26-11-2024

Նոյեմբերը ստամոքսի քաղցկեղի իրազեկման ամիսն է

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հմայակ Եփրեմյանը Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդմանն անդրադարձել է ստամոքսի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է