ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Անձնակազմ
Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը ՀՀ-ում միակն է, որն ունի միջազգային ԻՍՕ 15189։2022 ստանդարտի պահանջններին համապատասխան հավատարմագրում՝ ANSI National Accreditation Board (ANAB) հավատարմագրման մարմնի կողմից ։
Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը ներառված է ANSI National Accreditation Board (ANAB) հարթակում հավատարմագրված լաբորատորիաների միասնական ցանկում (https://search.anab.org/ ):
ԻՍՕ 15189։2022 միջազգային ստանդարտը սահմանում է բժշկական լաբորատորիաների որակին և կոմպետենտությանը ներկայացվող պահանջներ։ Այն կիրառելի է բժշկական լաբորատորիաների կողմից իրենց որակի կառավարման համակարգերը մշակելու և իրենց սեփական կոմպետենտությունը գնահատելու համար:
Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը ներդրել է մատուցվող ծառայությունների շարունակական բարելավմանը միտված/ուղղված որակի կառավարման համակարգ, որի կարևորագույն մասն են կազմում որակի և անկողմնակալության քաղաքականությունները:
Հավատարմագրման արդյունքում լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը տրամադրում է`
- արժանահավատ տվյալներ տեղական և միջազգային պացիենտներին,
- աշխարհում ճանաչելի հետազոտության արդյունքները,
- բարձրակարգ պացիենտակենտրոն սպասարկում։
Լաբորատորիայում կիրառվում է LIMS Terra Lab էլեկտրոնայի կառավարման համակարգը, որը թույլ է տալիս հայտի ձևակերպումից մինչև հետազոտության արդյունքների տրամադրումը կազմակերպել ավտոմատացված, պահպանելով պացիենտի տվյալների նույնականցումը ամբողջ ընթացքում։
Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունում շուրջօրյա (24/7) ռեժիմով իրականացվում են հետևյալ հետազոտությունները՝
- կլինիկական
- կենսաքիմիական
- իմունոլոգիական
- շճաբանական
- մանրէաբանական
Լաբորատոր ախտորոշիչ ծառայության կողմից իրականացվող հետազոտությունների ցանկը և գնացուցակը նրկայացված է ստորև (pdf գնացուցակ)։
Լաբորատորիայի հագեցվածությունը և սարքերը
Լաբորատորիան հագեցած է լավագույն՝ ամբողջապես ավտոմատացված սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել լայնածավալ հետազոտություններ, իսկ որակի բազմաստիճան հսկողությունը (որակի արտաքին և ներքին գնահատումներ) օգնում է պահպանել այդ հետազոտությունների ճշգրտությունը։
Կլինիկական գոտի
Արյան կլինիկական հետազոտությունը կատարվում է ճապոնական Sysmex 500i և Sysmex XN-350 վերլուծիչներով։
Sysmex 500i-ը, օգտագործելով ընդամենը 20մլ երակային կամ պերիֆերիկ արյուն, 2-3 րոպեում հնարավորություն է տալիս համակարգչային մշակման ենթարկել արյան 26 անալիտիկ և հաշվարկային ցուցանիշ՝ ներկայացնելով դրանք ինչպես թվային, այնպես էլ գրաֆիկական պատկերները։
Sysmex XN-350 սարքը ապահովում է բջիջների տարբերակման ավելի բարձր աստիճան, ոչ նորմալ լեյկոցիտների հայտնաբերման բարձր զգայունություն և կլինիկական նշանակություն ունեցող պարամետրերի ավելի լայն տեսականի։
Կենսաքիմիական և իմունաբանական գոտի
Cobas e 411 իմունոլոգիական վերլուծիչը ամբողջությամբ ավտոմատացված համակարգ է, որը համարվում է առաջատար IVD-ի (in vitro diagnostics) ոլորտում։
Սարքի առավելություններն են․
- Նմուշները սարքի մեջ տեղադրելուց հետո պատասխանները պատրաստ են լինում 18 րոպեից, իսկ որոշ դեպքերում (hisensitiv troponin-9, CK-MB, Myoglobin, Betta HCG, PTH) նաև 9 րոպեից:
- Թեստերի մեծ ճշգրտություն և զգայունություն։
- Անալիզի ողջ ընթացքը վերահսկվում է հենց սարքի կողմից։
Կենսաքիմիական լաբորատորիան հագեցած է Cobas Integra400 սարքով։
Ավտոմատ բիոքիմիական անալիզատոր Cobas c 111-ը էքսպրես լաբորատորիային ապահովում է չափվող պարամետրերի լայն տեսականի և STAT (CITO) նմուշները հեշտորեն չափելու հնարավորություն։
Արյան մակարդելիության հետազոտություններն իրականացվում են STA Compact Max 3 համակարգով, որը նախատեսված է հեմոստազի հետազոտման համար և հնարավորություն է տալիս ընդլայնել հասանելի մեթոդների ցանկը (ավելի քան` 30), ինչպես կլոտինգային, այնպես էլ իմունատուրբիդիմետրիկ և խրոմոգեն, մեծացնում է հետազոտվող նմուշների քանակը (ժամում` մինչև 150)` պահպանելով արդյունքի ճշգրտությունը և հուսանելիությունը :
Սարքում շտրիխ կոդավորման համակարգը բացառում է մարդկային գործոնը և հնարավոր սխալները:
Կլոտինգային մեթոդի շնորհիվ, որը համարվում է «ոսկե ստանդարտ» այս ոլորտում, ստացված արդյունքները կախված չեն հետազոտվող նմուշների օպտիկական հատկությունների հետ (հեմոլիզ, լիպեմիա, իկտերիա):
Վերլուծիչն ունի գործարանային կալիբրատորների և ստուգիչ նյութերի ավտոմատ գրանցման, տեղադրման համակարգ և կատարման արձանագրություններ, ինչպես նաև ռեագենտների, արխիվացված պատասխանների, ծրագրերի կառավարման ամբողջական հսկողություն:
Շճաբանական գոտի
ORTHO VISION իմունաարյունաբանական ախտորոշման ավտոմատացված սարքը կարող է ժամում մշակել տասնյակ նմուշներ եւ վերլուծել արդյունքները, ինչպես նաեւ փորձարկման արդյունքները պահել ներկառուցված հիշողության մեջ։
Համակարգը թույլ է տալիս միաժամանակ իրականացնել իմունաարյունաբանական հետազոտությունների այնպիսի շրջանակ, ինչպիսին են`
- Արյան ABO, Rh-Hr եւ Kell պատկանելիության որոշում,
- Ռեզուս համակարգի հակամարմինների որոշում Կումբսի անուղղակի ռեակցիայով,
- Արյան էրիթրոցիտար խիմերիզմի որոշում փոխներարկումների եւ փոխպատվաստման ժամանակ,
- ABO համակարգի իմուն հակամարմինների (հեմոլիզինների) որոշում,
- Արյան բաղադրամասերի ընտրություն (էրիթրոցիտար զանգված, թարմ սառեցված պլազմա, թրոմբոցիտներ),
- Կումբսի ուղղակի եւ անուղղակի ռեակցիաների որոշում:
Մանրէաբանական գոտի
Մանրեաբանական լաբորատորիայում կատարվում են բոլոր մանրէաբանական հետազոտությունները` ցանկացած կլինիկական նմուշով (արյուն, վերքային արտադրություն, մեզ, հեշտոցային արտադրություն, պունկտատ և այլն)` հակաբիոտիկային զգայունության որոշմամբ:
Դոնորական կետ
Լաբորատորիայում գործում է նաև դոնորական կետ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հեռ․ +37410205050, ներքին՝ 139, դոնորական արյան կետ՝ 155
18-11-2024
Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում
15-11-2024
Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը
11-11-2024
Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում
Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան
ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ
Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499
Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru
Հարգելի՛ այցելուներ,
որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։
Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է