Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում
Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացումը։
Կենտրոն ՀԸ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և ախտորոշման կարևորության մասին խոսել են Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մամոլոգիական բաժանմունքի մամոլոգ Արտյոմ Սիմոնյանը և Ախտորոշիչ ծառայության բժիշկ-ռադիոլոգ Սոնա Ջիլավյանը։
Մասնագետներն անդրադարձել են կանոնավոր հետազոտությունների կարևորությանը, մամոգրաֆիայի դերին և այն հարցին, թե ինչու է անհրաժեշտ ժամանակին դիմել բժշկի։ Վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս հիվանդությունը ախտորոշել ավելի վաղ փուլերում և բարձրացնել բուժման արդյունավետությունը։
Մի՛ հետաձգեք հետազոտությունը․ վաղ հայտնաբերումը կյանքեր է փրկում։

