ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի՞նչ է լիմֆոստազը: Ինչպե՞ս կանխարգելել լիմֆոստազը

Լիմֆոստազն ավշի և հյուսվածքային հեղուկի քրոնիկական կամ ժամանակավոր կանգն է ենթամաշկային ճարպաբջջանքում և մաշկում:.

Լիմֆոստազի նշաններն են.

    Ենթամաշկային ճարպաբջջանքի և մաշկի ավելի քան մեկ ամիս պահպանվող կայուն այտուց: Առավոտյան այտուցը նվազում է, սակայն օրվա ընթացքում նորից ավելանում է: Ձեռքի առանձին հատվածներին այտուցն ունի «բարձիկների» տեսք, այսինքն մատները կարող են չայտուցվել:  Այտուցի վրա սեղմելիս փոսիկներ են առաջանում: Հաճախ մաշկի բորբոքում է առաջանում:


Լիմֆոստազի փուլերը


Առաջին փուլ
Վերջույթի ծավալը մեծանում է , մաշկն այտուցվում  է. ակոսները հարթվում են: Հորիզոնական դիրքում այտուցը տեսանելի նվազում է , հանգստի ժամանակ, ինչպես նաև լողից հետո այն կարող է ժամանակավորապես անհետանալ:


Երկրորդ փուլ
Մաշկը կոպտանում  է, այտուցը՝ կարծրանում: Հյուսվածքի վրա սեղմելիս խոր փոսիկ է առաջանում:  Խիստ ձգված մաշկի պատճառով կարող է ցավ առաջանալ: Մարմնի քաշն ավելանում է: Այտուցը չի նվազում նույնիսկ գիշերային քնից հետո: 


Երրորդ փուլ
Սկսվում է «փղախտը». փոփոխված հյուսվածքների հետևանքով կորչում է վերջույթի ուրվագիծը: Թերշարժունության և վերջույթի մեծացման հետևանքով  քաշն ավելանում է: Առաջանում է հոդերի կարկամություն: Ենթամաշկային ճարպաբջջանքում ավիշ է կուտակվում (լիմֆոցելե), առաջանում են անճոռնի ձևախախտումներ և կոպիտ ֆիբրոզ: Հաճախ տրոֆիկ խոցեր, սնկային և վարակային բարդություններ են առաջանում: 

Կրծքագեղձի քաղցկեղի բուժումից հետո վերին վերջույթի լիմֆոստազի զարգացման ռիսկի գործոններն են.

    վարակ, հետվիրահատական վնասվածք, սերոմա, հեմատոմա, ուռուցքի տեղակայումը կրծքի վերին-դրսային քառակուսում, անութային լիմֆոդիսեկցիայից հետո ավշի արտահոսքի շրջանում ճառագայթային բուժման  իրականացում, ըստ լիմֆոդիսեկցիայի արդյունքների մեծ քանակությամբ ախտահարված ավշային հանգույցների առկայություն, դիսեկցիայի 3-րդ մակարդակի ընդլայնում (անութային լիմֆոդիսեկցիայի ծավալը), անութային շրջանում հիվանդության կրկնություն:


Լիմֆոստազի զարգացման ռիսկը բարձր է, եթե.

    լիմֆոդիսեկցիայի կողմում նախկինում կատարվել է վերին վերջույթի վիրահատություն, Դուք հիվանդ եք շաքարային դիաբետով, Դուք ծխում եք, անութային շրջանում իրականացվել է 3-րդ մակարդակի ավշային հանգույցների լիմֆոդիսեկցիա (փոքր կրծքամկանի տակից և հետևով, փոքր կրծքամկանի առջևով), ավշի հոսքի շրջանում վիրահատությունից հետո իրականացվել է ճառագայթային բուժում, քիմիաբուժության իրականացում, պրոցեսի մեջ ընդգրկվել են մեծ քանակությամբ ավշային հանգույցներ, Դուք ճարպակալմամբ եք տառապում կամ ավելորդ քաշ ունեք, Ձեզ մաստէկտոմիա է իրականացվել:


Պահակային ավշային հանգույցի բիոպսիայի իրականացումը անութային լիմֆոդիսեկցիայի համեմատ հավաստիորեն նվազեցնում է լիմֆոստազի առաջացման ռիսկը, սակայն այն պահպանվում է: Հետազոտությունները վկայում են, որ լիմֆոստազի առաջացման հաճախականությունը կազմում է 3.7%-ից մինչև13%:


Վերջույթի լիմֆոստազի կանխարգելման նպատակով լիմֆոդիսեկցիայի կողմում պետք է չիրականացվեն.

    արյան քննության նպատակով նմուշի վերցնում, զարկերակային ճնշման չափում, ներարկումներ, ռենտգենաբանական հետազոտություն լիմֆոդիսեկցիայի կողմում ներերակային կոնտրաստի ներարկումով, արգելվում են ասեղնաբուժության սեանսները, արգելվում է կոսմետիկ նպատակով լիպոսակցիայի իրականացում, չի կարելի կատարել ծանր, վնասվածքային կամ կրկնվող վարժություններ, չի կարելի ծանրություններ բարձրացնել, արգելվում է դաջվածքներ կատարել:


Լիմֆոստազի կանխարգելման  նպատակով խորհուրդ է տրվում.

    մաշկային  ծածկույթների մաքրության ապահովում, մաշկի խոնավեցման միջոցների կիրառում, քնի և երկարատաև ուղևորությունների ժամանակ ձեռքը պահել բարձր դիրքում, օգտագործել լվացքի հիպոալերգեն միջոցներ, մազերի հեռացման նպատակով կիրառել անուղղակի շեղբերով էլեկտրական սափրիչներ, սպիտակեղենի լվացման համար կիրառել ոչ կոշտ միջոցներ, տանն ապահովել կայուն ջերմաստիճան, հավասարակշռված սնուցում, վարակային պրոցեսների զարգացման դեպքում բուժումը պետք է սկսել հնարավորինս շուտ՝ բժշկի կողմից նշանակված հակաբիոտիկներով, վարժությունների կատարում. քայլել, լող և ռեաբիլիտոլոգի կողմից նշանակված վարժություններ, ճնշման նպատակով նշանակված միջոցների պարտադիր կրում (էլաստիկ թևկապներ, բանդաժներ), խուսափել քերծվածքներից, այրվածքներից, միջատների խայթոցից, խուսափել արևային այրվածքներից կամ գերճառագայթումից, կիրառել համապատասխան պաշտպանիչ միջոցներ, կրել ազատ, չճնշող հագուստ:

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է