NEWS

2024-ն ՈՒԱԿ-ում․ ամփոփում է Արթուր Ավետիսյանը

ՈՒԱԿ փոխտնօրեն, կրծքագեղձի վիրաբույժ Արթուր Ավետիսյանը Հայաստանի Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդման եթերում անդրադարձել է կենտրոնի 2024-ի ձեռքբերումներին և առաջիկա անելիքներին, ամփոփել է կրծքագեղձի անվճար սքրինինգային ծրագրի արդյունքներն այս պահի դրությամբ, խոսել է ճառագայթային նոր մասնաշենքի բացման և պալիատիվ մոբիլ ծառայության գործարկման մասին։

Արթուր Ավետիսյանը առանձնակի շեշտել է, որ վերջին 5 տարում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի սարքավորումները համալրվել և վերազինվել են, մեծ նշանակություն է տրվել վերապատրաստումներին և շարունակական կրթությանը։

Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսի մասին խոսելիս կենտրոնի տնօրենի տեղակալը կարևորել է նմանօրինակ միջոցառումների շնորհիվ բժշկագիտության ակադեմիական մասի առաջխաղացումը։

«Կոնգրեսին հրավիրում ենք այնպիսի մասնագետների, որոնց դասախոսություններին արտերկրում մասնակցելը մեծ ռեսուրս կպահանջեր։ Մեզ մոտ ոլորտի ներկայացուցիչներն այդ հնարավորությունը ստանում են անվճար»,-նշել է Արթուր Ավետիսյանը։

08-11-2026

Ի՞նչ պետք է իմանալ թոքի քաղցկեղի մասին. Տիգրան Բյուզանդյանի հարցազրույցը

Թոքի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամսվա շրջանակում Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, թորակալ

30-10-2026

Եթե չլիներ սքրինինգը, չէի իմանա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ․ մի պացիենտի պատմություն

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ հիվանդության բուժման և հետագա ընթացքի համար։ Անաիդա Տեր-Գասպարյանի պատմությունը դրա կարևորության ևս մեկ վկայություն

30-10-2026

«Իմ առողջ մայրիկ»․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց հետ։ Հանդիպման ընթացքում կանայք կիսվել են իրենց պատմություններով՝ ներկայացնելով հիվանդության դեմ պայքարի,
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×