ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2024-ն ՈՒԱԿ-ում․ ամփոփում է Արթուր Ավետիսյանը

ՈՒԱԿ փոխտնօրեն, կրծքագեղձի վիրաբույժ Արթուր Ավետիսյանը Հայաստանի Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդման եթերում անդրադարձել է կենտրոնի 2024-ի ձեռքբերումներին և առաջիկա անելիքներին, ամփոփել է կրծքագեղձի անվճար սքրինինգային ծրագրի արդյունքներն այս պահի դրությամբ, խոսել է ճառագայթային նոր մասնաշենքի բացման և պալիատիվ մոբիլ ծառայության գործարկման մասին։

Արթուր Ավետիսյանը առանձնակի շեշտել է, որ վերջին 5 տարում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի սարքավորումները համալրվել և վերազինվել են, մեծ նշանակություն է տրվել վերապատրաստումներին և շարունակական կրթությանը։

Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսի մասին խոսելիս կենտրոնի տնօրենի տեղակալը կարևորել է նմանօրինակ միջոցառումների շնորհիվ բժշկագիտության ակադեմիական մասի առաջխաղացումը։

«Կոնգրեսին հրավիրում ենք այնպիսի մասնագետների, որոնց դասախոսություններին արտերկրում մասնակցելը մեծ ռեսուրս կպահանջեր։ Մեզ մոտ ոլորտի ներկայացուցիչներն այդ հնարավորությունը ստանում են անվճար»,-նշել է Արթուր Ավետիսյանը։

06-11-2025

Բացառիկ վիրահատություն․ հսկայական խոնդրոսարկոմա ուռուցքի հեռացում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքում վերջերս կատարվել են երկու բարդ և ծավալուն վիրահատական միջամտություններ, որոնք առանձնանում են

05-11-2025

Չինացի պրոֆեսոր Ուենլին Ուոնգի այցը ՈՒԱԿ․ համատեղ վիրահատություն և փորձի փոխանակում

Ուռուցքաբանության ազգային կենտրոն է այցելել Չինաստանի Գուանջոու քաղաքի “Second Traditional Chinese Medicine” հիվանդանոցի Կրծքավանդակի պատի վիրաբուժության հետազոտական ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր

30-10-2025

Ովքե՞ր կարող են անցնել կրծքագեղձի քաղցկեղի անվճար սքրինինգ

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է։ Հիվանդության վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մամոգրաֆիկ սքրինինգն է, որը Հայաստանում իրականացվում է
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×