News

Առաջինը հայաստանում Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ներդրել է ներվիրահատական հետազոտության նորագույն եղանակ

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրվել է ներվիրահատական ֆլուորեսցենտային հետազոտության եղանակը, որի շնորհիվ հնարավոր է նվազեցնել հետվիրահատական բարդությունները և զգալիորեն բարելավել վիրահատական բուժման արդյունքները: Այդ նպատակով ՈւԱԿ- ը ձեռք է բերել հատուկ սարքավորում, որը նորույթ է հայաստանյան առողջապահական համակարգում։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց կենտրոնի Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր Կոստանյանը,  ֆլուորեսցենտային հետազոտությունները նորագույն, գերժամանակակից հետազոտություններ են, որոնք լայնորեն կիրառվում են ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և  բուժման նպատակով: Հետազոտության ընթացքում ներարկվում է հատուկ կոնտրաստային նյութ, որը ինֆրակարմիր սպեկտրում լուսարձակում է, ինչը որսում է խցիկը և փոխանցում էկրանի վրա։ Մեթոդն ունի բարձր ինֆորմատիվություն, ցածր տոքսիկություն պրոֆիլ, և կեղծ բացասական գործակցի ցածր ցուցանիշ։

Բժշկի խոսքով, ուռուցքային հիվանդությունների կապակցությամբ կատարվող վիրահատությունների ժամանակ` որպես ներվիրահատական հետազոտություն ֆլուորեսցենտային եղանակը կիրառվում է մի շարք ոլորտներում․

1․ Այս հետազոտության շնորհիվ հայտնաբերվում են այսպես կոչված պահակային ավշային հանգույցները կրծքագեղձի, մաշկի չարորակ նորագոյացությունների ժամանակ։ «Պահակային ավշային հանգույցը ուռուցքով ախտահարված առաջին ավշային հանգույցն է, և դրա հետազոտությունը հնարավորություն է տալիս խուսափել առողջ, չախտահարված ավշահանգույցների հեռացումից և նվազեցնել վերջույթի այտուցի առաջացման հավանականությունը», - պարզաբանեց բժիշկը։

2․ Վահանաձև գեղձի վիրահատությունների ժամանակ ֆլուորեսցենտային հետազոտությամբ հայտնաբերվում են հարվահանագեղձերը, գնահատվում է դրանց կենսունակությունը։ «Վահանաձև գեղձի վիրահատությունների ժամանակ ավելի շատ բարդություններ ունենում ենք ոչ թե ձայնալարարի, այլ հենց հարվահանագեղձերի վնասման հետևանքով։ Հարվահանագեղձերի պահպանումը զգալիորեն բարելավում է կյանքի որակը, որովհետև դրանց հեռացման դեպքում հիվանդն ամբողջ կյանքում տառապում է շատ ծանր բարդությամբ՝ արյան մեջ կալցիումի մակարդակի նվազմամբ, և ստիպված է ողջ կյանքում ընդունել կալցիումի դեղամիջոցներ», - ասաց բժիշկը։

3․ Պլաստիկ-վերականգնողական վիրահատությունների ժամանակ այս հետազոտությամբ որոշվում է տեղափոխվող հյուսվածքների արյունամատակարարման աստիճանը, գնահատվում է այդ հյուսվածքների կենսունակությունը, վերջնական արդյունքում զգալիորեն բարելավվում են վիրահատական բուժման արդյունքները:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով, կենտրոնը որդեգրել է այն քաղաքականությունը, որ անպայման ունենա աշխարհում ուռուցքաբանության մեջ կիրառվող բոլոր նորարական սարքերը, և այս սարքը դրանցից մեկն է։ «Ժամանակակից ուռուցքանության մեջ այն շատ կարևոր դերակատարում ունի, և որոշակի տեղակայման քաղցկեղների դեպքում տրավմատիզացիան է փոքրացնում, վիրահատության ծավալն է փոքրացնում, և պացիենտները հետագայում խուսափում են հաշմանդամությունից», - ասաց նա։ Տնօրենը հավելեց, որ կենտրոնը վերջին երկու տարվա ընթացքում ձեռք է բերել մոտ 80 սարքավորում, որոնցից մոտ 20-ը ամենաբարձր մակարդակի սարքավորումներ են։


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է