Երևանում անցկացվեց ուռուցքաբանների գիտաժողով. ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը համալրվեց նոր գծային արագացուցիչով
Գոյություն ունեցող սարքերից գծային արագացուցիչը տարբերվում է նրանով, որ ճառագայթային խուրձն ուղղում է հիվանդ օջախի վրա, ինչի շնորհիվ չեն վնասվում շրջակա առողջ հյուսվածքները:
Հունիսի 13-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգը հանդիպեցին ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Շվեդիայի նախարարի այցի շրջանակում ավելի վաղ իր աշխատանքն էր սկսել երկու երկրի ուռուցքաբանների մասնակցությամբ գիտաժողովը: Մասնագիտական քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ռադիոթերապիայի ոլորտում կիրառվող նորարարություններին, կլինիկական արդիական այլ թեմաների: Գիտաժողովին հաջորդեց նախարարների եզրափակիչ խոսքը:
Գիտաժողովի շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակության անդամները մասնակցեցին Շվեդիայի կողմից ուռուցքաբանության ազգային կենտրոնին գծային արագացուցչի նվիրատվության արարողությանը:
Հունիսի 13-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգը հանդիպեցին ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Շվեդիայի նախարարի այցի շրջանակում ավելի վաղ իր աշխատանքն էր սկսել երկու երկրի ուռուցքաբանների մասնակցությամբ գիտաժողովը«Որպես առողջապահության նախարար ես կրկնակի ուրախ եմ, որ հայ-շվեդական համագործակցությունը նոր թափ է ստանում նաև առողջապահության բնագավառում՝ Շվեդիայի կարևոր ներդրումով: Շվեդական կառավարության շնորհիվ «Էլեկտա» ընկերության կողմից Ուռուցքաբանության ազգային կենտրոնին տրամադրված գծային արագացուցիչը չափազանց կարևոր դեր կխաղա Հայաստանում ուռուցքաբանական ծառայության զարգացման գործում, զգալիորեն կբարելավվի ախտորոշման ու բուժման մակարդակը։ Հարգելի տիկին Բյորլինգ, լինելով բժիշկ, Դուք խորապես հասկանում եք, թե որքան կարևոր են ներդրումները մարդու առողջության պահպանման ոլորտում»,- իր խոսքում ասաց Արմեն Մուրադյանը:
ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը Մեդ- Պրակտիկի հետ զրույցում ասաց, որ գծային արագացուցիչը չարորակ ուռուցքների ճառագայթային բուժման նորագույն սարքերից է. «Սարքի արժեքն է 1.5 մլն եվրո: Սակայն սարքը ձեռքբերելու համար մենք որևէ գումար չենք վճարել, քանի որ այն տրամադրվել է շվեդական կառավարության կողմից` տեխնիկական համագործակցության շրջանակում»:
Գոյություն ունեցող սարքերից գծային արագացուցիչը տարբերվում է նրանով, որ ճառագայթային խուրձն ուղղում է հիվանդ օջախի վրա, ինչի շնորհիվ չեն վնասվում շրջակա առողջ հյուսվածքները: Գոյություն ունեցող սարքերից գծային արագացուցիչը տարբերվում է նրանով, որ ճառագայթային խուրձն ուղղում է հիվանդ օջախի վրա, ինչի շնորհիվ չեն վնասվում շրջակա առողջ հյուսվածքները: Գոյություն ունեցող սարքերից գծային արագացուցիչը տարբերվում է նրանով, որ ճառագայթային խուրձն ուղղում է հիվանդ օջախի վրա, ինչի շնորհիվ չեն վնասվում շրջակա առողջ հյուսվածքները:
Հ. Գալստյանը տեղեկացրեց նաև, որ սարքը ստացել են մոտ 2-3 ամիս առաջ, սակայն ճառագայթային անվտանգության անհրաժեշտ պայմաններով տարածք ապահովելու համար ժամանակ է պահանջվել: «Գոյություն ունեցող սարքերից գծային արագացուցիչը տարբերվում է նրանով, որ ճառագայթային խուրձն ուղղում է հիվանդ օջախի վրա, ինչի շնորհիվ չեն վնասվում շրջակա առողջ հյուսվածքները, միաժամանակ զգալի բարձրանում է բուժման արդյունավետությունը»,- ընդգծեց Հ. Գալստյանը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը համոզված է, որ սարքի առկայությունը զգալիորեն կբարելավվի հիվանդների ճառագայթման բուժման արդյունքները: