NEWS

Երիկամի միջմաշկային բիոպսիա՝ ՈՒՁՀ-ի հսկողությամբ․ ՈՒԱԿ-ն ունի նոր ծառայություն

ՈՒԱԿ-ն ունի նոր ծառայություն։ Այսուհետ ՈՒԱԿ-ում կիրականացվի երիկամի միջմաշկային բիոպսիա՝ ՈՒՁՀ-ի հսկողությամբ․

Միջամտությունը՝

Միջամտություն է, որի ժամանակ երիկամից վերցնում ենք մեկ կամ մի քանի նմուշ, որը (որոնք) ուղարկվում է հյուսվածքաբանական հետազոտության` երիկամի հիվանդության ճշգրիտ ախտորոշման նպատակով: 

 

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ միջմաշկային բիոպսիա՝ ՈՒՁՀ-ի հոսկողությամբ. 

  • շարունակական արյունամիզություն, 
  • մեզի մեջ մեծ քանակությամբ սպիտակուցների առկայություն (պրոտեինուրիա), 
  • երիկամների հիվանդություններ, որոնց ժամանակ արյան մեջ բարձրանում է նյութափոխանակության արգասիքների մակարդակը (օր.` կրեատինին):

 

Նպատակը՝ 

  • ախտորոշել երիկամի հիվանդությունը, որն ԱՅԼ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱԽՏՈՐՈՇԵԼ,
  • երիկամի բիոպսիան օգնում է կազմել բուժման պլանը, 
  • որոշել, թե ինչքան արագ է զարգանում երիկամի հիվանդությունըլ
  • օգնում է գնահատելու երիկամի բուժման արդյունավետությունը, 
  • օգնում է հսկելու փոխպատվաստված երիկամի աշխատանքը կամ գտնելու երիկամի շգործելու պատճառը:

 

Առավելությունը՝

Երիկամի միջմաշկային բիոպսիան՝ ՈՒՁՀ-ի հոսկողությամբ, համարվում է երիկամային հիվանդությունների ախտորոշման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏԸ։

Մասնագետը՝

ՈՒԱԿ-ում երիկամի միջմաշկային բիոպսիան կատարելու է բժիշկ-նեֆրոլոգ Մանյա Տիրացույան-Քարամյանը, որը վերջերս է վերապատրաստվել Էրազմուս համալսարանական բժշկական կենտրոնում (Ռոտերդամ, Նիդեռլանդներ)։

Այսպիսով՝ ՈՒԱԿ-ի նոր ծառայությունը թույլ է տալու ունենալ հստակ ախտորոշում և բարձրացնելու բուժման արդյունավետությունը։ 

Հերթագրվելու համար զանգահարել 010․205050 հեռախոսահամարով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 08:30-ից 16:30-ը:

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×