Երիկամի միջմաշկային բիոպսիա՝ ՈՒՁՀ-ի հսկողությամբ․ ՈՒԱԿ-ն ունի նոր ծառայություն
ՈՒԱԿ-ն ունի նոր ծառայություն։ Այսուհետ ՈՒԱԿ-ում կիրականացվի երիկամի միջմաշկային բիոպսիա՝ ՈՒՁՀ-ի հսկողությամբ․
Միջամտությունը՝
Միջամտություն է, որի ժամանակ երիկամից վերցնում ենք մեկ կամ մի քանի նմուշ, որը (որոնք) ուղարկվում է հյուսվածքաբանական հետազոտության` երիկամի հիվանդության ճշգրիտ ախտորոշման նպատակով:
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ միջմաշկային բիոպսիա՝ ՈՒՁՀ-ի հոսկողությամբ.
- շարունակական արյունամիզություն,
- մեզի մեջ մեծ քանակությամբ սպիտակուցների առկայություն (պրոտեինուրիա),
- երիկամների հիվանդություններ, որոնց ժամանակ արյան մեջ բարձրանում է նյութափոխանակության արգասիքների մակարդակը (օր.` կրեատինին):
Նպատակը՝
- ախտորոշել երիկամի հիվանդությունը, որն ԱՅԼ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱԽՏՈՐՈՇԵԼ,
- երիկամի բիոպսիան օգնում է կազմել բուժման պլանը,
- որոշել, թե ինչքան արագ է զարգանում երիկամի հիվանդությունըլ
- օգնում է գնահատելու երիկամի բուժման արդյունավետությունը,
- օգնում է հսկելու փոխպատվաստված երիկամի աշխատանքը կամ գտնելու երիկամի շգործելու պատճառը:
Առավելությունը՝
Երիկամի միջմաշկային բիոպսիան՝ ՈՒՁՀ-ի հոսկողությամբ, համարվում է երիկամային հիվանդությունների ախտորոշման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏԸ։
Մասնագետը՝
ՈՒԱԿ-ում երիկամի միջմաշկային բիոպսիան կատարելու է բժիշկ-նեֆրոլոգ Մանյա Տիրացույան-Քարամյանը, որը վերջերս է վերապատրաստվել Էրազմուս համալսարանական բժշկական կենտրոնում (Ռոտերդամ, Նիդեռլանդներ)։
Այսպիսով՝ ՈՒԱԿ-ի նոր ծառայությունը թույլ է տալու ունենալ հստակ ախտորոշում և բարձրացնելու բուժման արդյունավետությունը։
Հերթագրվելու համար զանգահարել 010․205050 հեռախոսահամարով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 08:30-ից 16:30-ը: