NEWS

Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրես․ բացման հանդիսավոր արարողություն

Փետրվարի 1-ին Ծաղկաձորում մեկնարկեց Հայկական ուռուցքաբանական 5-րդ հոբելյանական կոնգրեսը։

Բացման հանդիսավոր արարողության ողջույնի խոսքում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը կարևորեց ոլորտը շարունակաբար զարգացնելու առաքելությունը։ Նա ընդգծեց, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետների և հայաստանյան բժիշկների փորձի փոխանակումը մեկ միասնական հարթակում լավագույնս նպաստում է նոր կապերի հաստատմանը և ոլորտի զարգացմանը։

ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանն առանձնացրեց ուռուցքաբանական ոլորտում մատուցվող ծառայությունների բազմավեկտորությունը, խոսեց սքրինինգային ծրագրերի կարևորության և ընդլայնման մասին, անդրադարձավ նաև առողջապահության ֆինանսավորմանը։

Կոնգրեսի մասնակիցներին ողջույնի խոսք ուղղեցին նաև ՀՀ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել

08-10-2026

Բոստոնից՝ նոր գիտելիք և միջազգային փորձ. ՈւԱԿ նեֆրոլոգը՝ Onconephrology Symposium 2026-ում

ՈւԱԿ Ամբուլատոր ծառայության նեֆրոլոգ, երիկամի բիոպսիայի մասնագետ Մանյա Քարամյանը սեպտեմբերի 17–18-ը Բոստոնում մասնակցել է Onconephrology Symposium 2026 միջազգային մասնագիտական սիմպոզիումին։
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×