News

Հայկական ուռուցքաբանական կոնգրեսն ավարտեց իր աշխատանքները

 Քաղցկեղի բուժման ու կանխարգելման հարցերին նվիրված մոտ 60 զեկույց, 200-ից ավելի պատվիրակներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից  (ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանի բժշկական կենտրոնների տնօրեններ, առողջապահության կազմակերպիչներ, անվանի և երիտասարդ մասնագետներ), փորձի փոխանակում և խնդիրների քննարկում, գիտամարտ իրական կլինիկական դեպքերի դիտարկմամբ (tumor board battle), լավագույն զեկուցողների և ոլորտի անվանի մասնագետների պարգևատրում, հաճելի շփում նաև ոչ ֆորմալ միջավայրում՝ ՌԴ Սոչի քաղաքում իր աշխատանքն ավարտեց երկօրյա Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը։ Կոնգրեսի խորագիրն էր՝ «Հայկական ուռուցքաբանություն. նպատակներ և իրականացման ուղիներ»։

Բոլոր մասնակիցների օնլայն քվերակության միջոցով Կոնգրեսի ավարտին որոշվեցին նաև երեք լավագույն զեկույցների հեղինակները` ՀՀ Ան Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր Կոստանյան, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյան և ՈւԱԿ-ի էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյան, ովքեր արժանացան գիտաթոշակի: Կազմկոմիտեի կողմից գիտաթոշակի արժանացավ նաև Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժանմունքի վարիչ Հովհաննես Վարդևանյանը:

Բոլոր մասնակիցներին հանձնվեցին Հայկական ուռուցքաբանական երկրորդ կոնգրեսի մասնակցության հավաստագրեր:

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանն իր ամփոփիչ խոսքում նշեց, որ Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը կարելի է համարել կայացած, քանի որ այն արդեն իսկ դարձել է ավանդական: ՈւԱԿ տնօրենը նաև շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին ներկայության և մասնակցության համար:

Ամփոփիչ խոսքով հանդես եկան նաև ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ովքեր բարձր գնահատեցին ավանդույթ դարձած Կոնգրեսի կազմակերպումն ու անցակացումը:

Նախարարի տեղակալ Ջումայանը նշեց, որ արդեն իսկ իրականություն դարձավ Հայկական ուռուցքաբանական երկրորդ կոնգրեսը, որը մեծ դեր ունի հայկական ուռուցքաբանության զարգացման գործընթացում և որ Առողջապահության նախարարությունը առանձնահատուկ է նշում ուռուցքաբանությունը որպես բժշկական ասպեկտ և որ նորանոր զարգացումներում միշտ ուռուցքաբանության զարգացման կողքին է, որպեսզի մեր ոլորտը հավասարվի միջազգային ստանդարտներին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ամփոփիչ խոսում նշեց, որ Կոնգրեսը կարող է ծառայել որպես բարձր կրթական հարթակ յուրաքնչյուր երիտասարդ և անգամ կայացած մասնագետի համար: Շնորհավորելով գիտակրթաթոշակի արժանացած մասնագետնեևին` Մուրադյանը նշեց. «Յուրաքանչյուրն իր աշխատանքով կարողացավ ներկայցնել հայկական բժշկագիտության զարգացման այսօրվա իրական պատկերը և սրանով իսկ նպաստեց, որ երբևէ դրսից նայողները տպավորություն չունենան, որ Հայաստանում այնպիսի խնդիրներ կան, որ մեզ համար ոչ ճանաչելի են, ոչ էլ մեր հաջողությունները մեզ համար հասկանալի: Եվ հասկանում ենք մեր հաջողությունները, և կարողանում ենք տեսնել մեր խնդիրները, և այս ֆորումներով, որ խիզախություն ունեն կազմակերպվելու ոչ Երևանում, կարողանում ենք պարզ ներկայացնել և առաջինը,  և երկրորդը»։

Տեղեկանք

Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը կրում է ամենամյա բնույթ։ Առաջին կոնգրեսը կայացել է 2021 թվականի փետրվարին Հայաստանում։ Միջոցառման նախաձեռնողն ու իրականացնողն է ՀՀ Առողջապահության նախարարության Վ․Ա․ՖանարջյանիանվանՈւռուցքաբանությանազգայինկենտրոնը (ՈւԱԿ)՝միշարք հայկական ու միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ:

2022թ. Հայկական ուռուցքաբանական երկրորդ կոնգրեսի հովանավորներն ու գործընկերներն են.

Ոսկե հովանավոր

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ը՝ բժշկական և լաբորատոր սարքավորումներ ներմուծող, վաճառող և սպասարկող առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում

Արծաթե հովանավորներ

Դավիդյանց լաբորատորիաների ցանց

«Նովարտիս ֆարմա» դեղագործական ընկերություն

«Էլեկտա»՝ ճառագայթային թերապիայի սարքավորումների արտադրող

Բրոնզե հովանավորներ

«Թեոֆարմա» դեղատների ցանց

ԳեոՆալ ՍՊԸ՝ LEICA բժշկական սարքավորումների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

Հոֆմանն Լյա Ռոշ դեղագործական ընկերություն

«ԱԶԱԴ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է