News

Հազվադեպ հանդիպող՝ աջ թոքի առաջնային սինքրոն ուռուցքները հեռացվել են մեկ վիրահատությամբ

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

72-ամյա տղամարդը փետրվարին դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն շնչառական գանգատներով։ Ունեցել է հևոց, հազ, ցավեր մարմնի տարբեր հատվածներում։

Կատարվել է համակարգչային շերտագրություն, որի արդյուքնում հայտնաբերվել են աջ թոքի վերին բլթի կենտրոնական և միջին բլթի ծայրամասային գոյացություններ։ ՀՇ հետազոտության արդյունքներով մասնագետները հնարավոր երկու տարբերակ էին դիտարկում: Առաջին տարբերակով քննարկվում էր առաջնային ուռուցքի և ներթոքային մետաստազի առկայությունը, իսկ երկրորդ տարբերակով՝ միաժամանակ երկու տարբեր ուռուցքների առկայությունը։

Բրոնխոսկոպիկ քննությամբ հայտնաբերվել է աջ վերին բլթի բրոնխի ամպուտացիա, կատարվել է բիոպսիա, հյուսվածաբանորեն՝ տափակ բջջային կարցինոմա։

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Անցկացվել է բաց վիրահատություն։ 3,5 ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվել է աջակողմյան վերին բրոնխոպլաստիկ բիլոբէկտոմիա (հեռացվել են աջ թոքի վերին 2 բլթերը)։

Վիրահատությունից հետո հեռացված ուռուցքների հետազոտությունները ցույց են տվել, որ առկա են եղել երկու տարբեր բջջաբանական տիպի ուռուցքներ՝ տափակ բջջային և գեղձաբջջային։

ԴԵՊՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

Պացիենտն ունեցել է թոքի միաժամանակ աճող սինքրոն ուռուցքներ, որոնք հազվադեպ են հանդիպում՝ թոքի քաղցկեղների մինչև 2 տոկոս դեպքերում։ Բարդությունն այն էր, որ պետք էր հստակ տարբերակել՝ առկա են երկու տարբեր ուռուցքնե՞ր, թե՞ առաջնային ուռուցք՝ ներթոքային մետաստազով։ Կախված տեսակից` բուժման տակտիկան կարող էր այլ լինել։

ՀԵՏՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑՔ

Վիրահատությունից 7 օր անց պացիենտը հիվանդանոցային ստացիոնարից դուրս է գրվել բավարար վիճակում։

Ճիշտ ախտորոշումն ու մասնագիտական բարձր պատրաստվածությունը դրական արդյունք գրանցելու կարևոր գրավականներից են։

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է