ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հազվադեպ հանդիպող՝ աջ թոքի առաջնային սինքրոն ուռուցքները հեռացվել են մեկ վիրահատությամբ

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

72-ամյա տղամարդը փետրվարին դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն շնչառական գանգատներով։ Ունեցել է հևոց, հազ, ցավեր մարմնի տարբեր հատվածներում։

Կատարվել է համակարգչային շերտագրություն, որի արդյուքնում հայտնաբերվել են աջ թոքի վերին բլթի կենտրոնական և միջին բլթի ծայրամասային գոյացություններ։ ՀՇ հետազոտության արդյունքներով մասնագետները հնարավոր երկու տարբերակ էին դիտարկում: Առաջին տարբերակով քննարկվում էր առաջնային ուռուցքի և ներթոքային մետաստազի առկայությունը, իսկ երկրորդ տարբերակով՝ միաժամանակ երկու տարբեր ուռուցքների առկայությունը։

Բրոնխոսկոպիկ քննությամբ հայտնաբերվել է աջ վերին բլթի բրոնխի ամպուտացիա, կատարվել է բիոպսիա, հյուսվածաբանորեն՝ տափակ բջջային կարցինոմա։

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Անցկացվել է բաց վիրահատություն։ 3,5 ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվել է աջակողմյան վերին բրոնխոպլաստիկ բիլոբէկտոմիա (հեռացվել են աջ թոքի վերին 2 բլթերը)։

Վիրահատությունից հետո հեռացված ուռուցքների հետազոտությունները ցույց են տվել, որ առկա են եղել երկու տարբեր բջջաբանական տիպի ուռուցքներ՝ տափակ բջջային և գեղձաբջջային։

ԴԵՊՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

Պացիենտն ունեցել է թոքի միաժամանակ աճող սինքրոն ուռուցքներ, որոնք հազվադեպ են հանդիպում՝ թոքի քաղցկեղների մինչև 2 տոկոս դեպքերում։ Բարդությունն այն էր, որ պետք էր հստակ տարբերակել՝ առկա են երկու տարբեր ուռուցքնե՞ր, թե՞ առաջնային ուռուցք՝ ներթոքային մետաստազով։ Կախված տեսակից` բուժման տակտիկան կարող էր այլ լինել։

ՀԵՏՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑՔ

Վիրահատությունից 7 օր անց պացիենտը հիվանդանոցային ստացիոնարից դուրս է գրվել բավարար վիճակում։

Ճիշտ ախտորոշումն ու մասնագիտական բարձր պատրաստվածությունը դրական արդյունք գրանցելու կարևոր գրավականներից են։

11-09-2024

Ողնաշարային խողովակից ուռուցքի հեռացում և ողնաշարի ֆիքսացիա ՈՒԱԿ-ում՝ քիչ ինվազիվ մեթոդով

Ողնաշարային խողովակից ուռուցքի հեռացում և ողնաշարի ֆիքսացիա ՈՒԱԿ-ում՝ քիչ ինվազիվ մեթոդովԱԽՏՈՐՈՇՈՒՄ61-ամյա կինը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն՝ գանգատվելով մոտ երկու ամիս տևած սուր

02-09-2024

Քաղցկեղի վաղ հայտնաբերում․ Գեղարքունիքի մարզում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիր

Քաղցկեղի վաղ հայտնաբերում․ Գեղարքունիքի մարզում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրՔաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով Հայաստանում իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային

23-08-2024

Պաշտպանի՛ր մաշկդ արևի ճառագայթներից

Պաշտպանի՛ր մաշկդ արևի ճառագայթներից Ամառվա ամիսներին մաշկն ավելի խոցելի է դառնում։ Մաշկային տարատեսակ հիվանդություններ, այդ թվում չարորակ ուռուցքներ, առաջանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է