NEWS

Ի՞նչ է ԿՏ հսկողությամբ թոքերի բիոպսիան

ԿՏ հսկողությամբ տրանսթորակալ տրեպան բիոպսիան նորագույն ախտորոշիչ մեթոդ է, որը քիչ ինվազիվ է և ընդհանուր անզգայացում չի պահանջում։

Այն կիրառվում է, երբ կասկածելի օջախը գտնվում է թոքի ծայրամասային հատվածում կամ հարարմատային շրջանում։ Կենտրոնական տեղակայման օջախները ևս կարող են հետազոտվել այս մեթոդով, եթե բրոնխոսկոպիան ինչ-ինչ պատճառներով անհնար է, ասում է ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Թորակալ վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Տարոն Ղարիբյանը։  

Հետազոտության ընթացքում պացիենտը գտնվում է ԿՏ սեղանիկի վրա, և բժիշկը, էկրանի վրա հետևելեվ պատկերներին, որոշում է կասկածելի օջախին մոտենալու ամենահարմար դիրքը, այնուհետև կատարում է տեղային անզգայացում, ԿՏ անընդհատ հսկողությամբ բիոպսիայի ասեղը մտցնում է ախտահարված օջախի մեջ և վերցնում նմուշ հետագա ձևաբանական հետազոտւթյան համար։ Ճշգրիտ պատասխան ստանալու համար անհրաժեշտ է վերցնել գոնե երեք նմուշ օջախի տարբեր հատվածներից։

Բիոպսիան ավարտելուց հետո կատարվում է հսկիչ նկար, և մոտ երկու ժամից, բարդությունների բացակայության պարագայում  պացիենտը գնում է տուն մինչև որ կստացվի հյուսվածաբանական հետազոտության պատասխանը։

Մանրամասները տեսանութում։


20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×