Ինչպե՞ս պայքարել քաղցկեղի դեմ՝ օնկոլոգ Փիթեր Գրինբերգի խորհուրդը
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, օնկոլոգ Փիթեր Գրինբերգը Հայաստանում է՝ կեսդարյա փորձը հայ գործընկերներին ներկայացնելու և քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներին ծանոթացնելու համար: Պրոֆեսորը շեշտում է` բուժումն արդյունավետ կլինի, եթե հիվանդը քաղցկեղը համարի սովորական հիվանդություն: Հենց այս գիտակցումով էլ պրոֆեսորի կինը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը` արդեն 28 տարի: Սյուզանն այսօրվա պես հիշում է` ախտորոշումը լսելիս սթերս է տարել, բայց արագ վերականգնվել է ու սկսել բուժվել: Հիվանդությունը հետևողական ու երկրատև բուժում է պահանջում, իսկ այդ ընթացքում ընտանիքի ու հարազատների աջակցությունը մեծ նշանակություն ունի:
Պրոֆեսորն ու կինը Հայաստանում մասնակցում են քաղցկեղով հիվանդների ու հաղթահարածների առաջին համաժողովին: Մասնագետների կարծիքով` այն լավ հնարավորություն է փորձը փոխանակելու համար: