NEWS

Քայլելով աշխարհին զուգահեռ. նորարարական մեթոդներ ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը իր ուշադրության կենտրոնում է պահում առողջապահական ոլորտում կատարվող նորանոր փոփոխությունները, բուժման նոր մոտեցումները և հետևողական լինում դրանք կենտրոնում ներառելուն: 

Դեղորայքային ուռուցքաբանության բաժնի բժիշկ-քիմիաթերապևտ Կարինե Սողոմոնյանը վերապատրաստվել է Անգլիայի Մանչեսթր քաղաքի Քրիստի ուռուցքաբանական կլինիկայում (The Christie NHS Foundation Trust) : Կլինիկան լավագույններից մեկն է Եվրոպայում և առաջին բրիտանական կլինիկան, որն ստացել է ուռուցքի համապարփակ բուժման իրավունք:

Տարեկան շուրջ 60.000 պացիենտի սպասարկող կլինիկայում Կարինե Սողոմոնյանը անցկացրել է 3 օր, վերապատրաստվել, ստացել նոր գիտելիքներ:

Մի քանի օրերի ընթացքում՝ 

  • քննարկվել են թոքի ոչ մանր բջջային և մանր բջջային քաղցկեղի, մեզոթելիոմայի կանխարգելման, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները, 
  • քննարկվել են աշխարհում քաղցկեղի բուժման նորարարական ձեռքբերումները, որոնք ուղղված են հիվանդության վաղ փուլերում բուժուառուի առողջացմանը, իսկ տարածված փուլերում՝ /առավել երկար տևողությանը, / հիվանդության պրոգրեսիայից առավել երկար ազատ ժամանակահատվածին, / կյանքի հնարավորինս բարձր որակի ապահովմանը:

Նոր գիտելիքները կներդրվեն բաժնի գործունեության մեջ, բուժման նոր մեթոդները կկիրառվեն առօրյայում:

 

336797092 595136802639855 3196317402753598205 n

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×