NEWS

Մենք մոտենում ենք մեր նպատակին. ISO 15189 ստանդարտին համապատասխանող լաբորատորիա ունենալուն

Մենք մոտենում ենք մեր նպատակին. ISO 15189 ստանդարտի՝ ախտորոշիչ լաբորատորիաների որակի և կոմպետենտությանը ներկայացվող միջազգային չափանիշներին համապատասխանող լաբորատորիա ունենալուն

Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ապահովում է ամբողջ շղթան՝ ուռուցքների առաջնային ախտորոշումից մինչև համալիր բուժում, պացիենտների դիսպանսեր հսկողություն և պալիատիվ խնամք։

Այս շղթայի կարևոր օղակներից մեկը լաբորատորիան է։ 

Մեր կենտրոնի Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը հագեցված է համշախարհային բարձրակարգ արտադրության նորագույն և ամբողջապես ավտոմատացված սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնելու լայնածավալ հետազոտություններ, ինչպես նաև ներդրված են որակի բազմաստիճան հսկողության մեխանիզմներ։ 

Կարևորելով վերջինիս դերը՝ ՈՒԱԿ-ը հետամուտ է միջազգային ISO 15189 (բժշկական լաբորատորիաների որակի և կոմպետենտությանը ներկայացվող պահանջներ) ստանդարտներին համապատասխան Որակի Կառավարման համակարգի ներդրմանը։ Ներդնելով որակի կառավարման համապատասխան համակարգ՝ լաբորատորիան ստանդարտացնում է իրականացվող գործընթացները՝ նվազագույնի հասցնելով սխալները։

ՄԵՐ ՆՊԱՏԱԿին հասնելու համար մենք 

որակը սահմանում ենք որպես առաջնահերթություն ողջ անձնակազմի համար,

տրամադրում ենք ծառայություն՝ ուղղված հաճախորդների գոհունակությանը և նրանց սահմանած որակի պահանջներին,

կենրոնում սահմանում և անձնակազմում սերմանում ենք անկողմնակալ և անաչառ աշխատանքի, տվյալների գաղտնիության ապահովման սկզբունքները, 

ապահովում ենք անհամապատասխանությունների ժամանակին հայտնաբերումը, առաջացման պատճառների վերլուծությունը, պատճառների վերացման համար ուղղիչ գործողությունների իրականացումը, 

իրականացնում ենք համակարգի և որակի շարունակական բարելավմանն ուղղված գործընթացների, ռիսկերի և հնարավորությունների մշտադիտարկում, 

ապահովում ենք աշխատակիցների շարունակական զարգացմանն ուղղված ուսուցումը և պատրաստում ենք նոր երիտասարդ մասնագետներ։

 

Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը շուտով հանդես կգա լավ նորություններով․․.

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×