NEWS

Նորաթուխ մայրիկը կրկին վայելում է մայրության բերկրանքը՝ առանց ցավի և անհանգստության

Նորաթուխ մայրիկը կրկին վայելում է մայրության բերկրանքը՝ առանց ցավի և անհանգստության. ՈՒԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել է մեծ ծավալի բժշկական միջամտություն, որը հնարավորություն է տվել վերականգնել նրա առողջությունը և բարելավել կյանքի որակը։


Ուռուցքաբանության ազգային կենտրոն էր դիմել 22-ամյա պացիենտ Կ.Զ.-ն, ով գանգատվում էր պարանոցային աջ կեսի գոյացությունից, հաճախակի գլխապտույտներից:


Մինչ ՈՒԱԿ դիմելը պացիենտը զննություն էր անցել ՌԴ-ում, և իրականացված ՄՌՏ հետազոտության արդյունքներով նրա մոտ ախտորոշվել էր աջ քնային զարկերակի գոյացություն:


Արդեն այս տարեսկզբին ՈՒԱԿ Սերգեյ Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքում իրականացված լրացուցիչ հետազոտությունների (պարանոցի՝ դուպլեքս, կոնտրաստ անգիոգրաֆիա) արդյունքում պացիենտնի մոտ ախտորոշվել է երկկողմանի քնային զարկերակների խեմոդեկտոմա (պարագանգլիոմա)` աջից II-րդ տիպ, ձախից` I-ին տիպ:
Նախավիրահատական բոլոր հետազոտություններից հետո որոշվել է գնալ վիրահատական բուժման:


Փուլ 1
Մինչ բուն վիրահատությունը պացիենտն անցել է նախավիրահատական պատրաստություն, որն իրենից ներկայացրել է վարժանք Մատասի փորձի կիրառմամբ (ամեն օր սեղմվում է քնային զարկերակը` 1 րոպեից հասցնելով 25 րոպեի. յուրաքանչյուր օր ավելացվում է մեկական րոպե): Այս վարժանքի նպատակը կայանում է նրանում, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի իրականացնել քնային զարկերակի ժամանակավոր փակում:


Փուլ 2
Նախապատրաստական փուլի հաջող ավարտից հետո իրականացվել է վիրահատական միջամտություն պարանոցի աջ կողմում:

Փուլ 3
Վիրահատությունից հետո պացիենտն անցել է երեքշաբաթյա ռեաբիլիտացիա, որից հետո կրկին իրականացվել է նախավիրահատական վարժանք (Մատասի փորձ):


Փուլ 4
Իրականացվել է երկրորդ վիրահատությունը` պարանոցի ձախ կեսից:


Վիրահատությունն իրականացրել են բժիշկ-դիմածնոտային վիրաբույժներ Սերգեյ Ղազանչյանն ու Հայկ Բաբայանը, անեսթեզիան իրականացրել է բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Կոնստանտին Մակարյանը:


Հետազոտություններն իրականացրել են ռադիոլոգներ Արմենուհի Գալստյանը, Նարինե Կրյուչկյանը և Արտյոմ Արտաշեսյանը, հյուսվածքաբաններ Նելլի Գրիգորյանն ու Յուլիա Ժիվոտյագինան: Բժշկական խորհրդատվություն են տրամադրել նեյրովիրաբույժ Աննա Կիզոկյանը և ներզատաբան Աննա Շահոյանը:


Այս դեպքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նման խնդիր հանդիպում է շատ հազվագյուտ դեպքերում և ավելի հազվագյուտ է հանդիպում, երբ խնդիրը միաժամանակ աջ և ձախ քնային զարկերակների շրջանում է:


Պացիենտն այժմ գտնվում է դինամիկ հսկողության տակ։

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×