Ողնաշարի վիրահատություններ էնդոսկոպիկ եղանակով
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներկայումս հասանելի են նաև ողնաշարի վիրահատություններ էնդոսկոպիկ եղանակով: Շնորհիվ էնդոսկոպի` ողնաշարի վիրահատությունները կատարվում են փոքր կտրվածքների` առավելագույնը 2 սմ երկարությամբ, որը թույլ է տալիս չխախտել ողնաշարի հենարանային ֆունկցիան: Կրճատում է վիրահատության ժամանակահատվածը և նվազեցնում հետվիրահատական բարդությունների հավանականությունը: Զգալի կրճատում է հիվանդների վերականգնողական շրջանը, էնդոսկոպիկ վիրահատություններից հետո հիվանդները դուրս են գրվում և վերադառնում առօրյա կյանքի վիրահատության հաջորդ իսկ օրը:
Էնդոսկոպիկ վիրահատությունները կիրառվում են աշխարհի առաջատար կլինիկաներում, լայնորեն օգտագործվում է միջողային սկավառակների ճողվածքների հեռացման ժամանակ, թույլ են տալիս նաև հեռացնել ողնաշարային խողովակի և ողնուղեղի տարբեր բնույթի նորագոյացություններ: Օգտագործվում է նաև ողնաշարի այնպիսի ախտահարումների ժամանակ, որոնք գործիքային՝ ՀՏ և ՄՌՏ հետազոտություններով հստակ չեն ախտորոշվում: Էնդոսկոպի կիրառմամբ հնարավոր է այդ ախտահարված հատվածների զննություն, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բիոպսիայի իրականացում: