ՈւԱԿ-ի դեղատունն ապահովվել է Օքսալիպլատին անվանումով թանկարժեք քիմիաթերապևտիկ դեղամիջոցով
«Հայաստան – Արցախ» հիմնադրամի, ՀՀ առողջապահության նախարարության և ՈւԱԿ-ի շարունակական համագործակցության շնորհիվ կենտրոնի դեղատունն ապահովվել է Օքսալիպլատին անվանումով թանկարժեք քիմիաթերապևտիկ դեղամիջոցով:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բուժվող հիվանդներին Օքսալիպլատինը կտրամադրվի անվճար: Այս դեղամիջոցը լայնորեն կիրառվում է ձվարանների և աղեստամոքսային տրակտի օրգանների քաղցկեղի բուժման ժամանակ: