NEWS

Ուռուցքաբանության ազգային կենտրոնն այսօր իր դռներն էր բացել տարբեր բուժհաստատությունների ավելի քան 250 բուժքույրերի առջև

«Անգնահատելի է ձեր դերն ու նշանակությունը բժշկության մեջ, և հատկապես, հիվանդների ապաքինման գործում: Շնորհակալ ենք ձեր կատարած աշխատանքի համար: Շնորհավոր ձեր տոնը…». ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյան 🗓 Ուռուցքաբանության ազգային կենտրոնն այսօր իր դռներն էր բացել տարբեր բուժհաստատությունների ավելի քան 250 բուժքույրերի առջև: Նպատակը՝ նշել Բուժքույրերի միջազգային օրն ու այս առիթն օգտագործել նոր գիտելիքներ ու հմտություններ ստանալու համար: 

«Ուռուցքաբանության, արյունաբանության և պալիատիվ խնամքի Հայաստանի բուժքույրերի» միության կազմակերպած երկրորդ տարեկան կոնգրեսը ոլորտում եզակի է և լայնամասշտաբ: Այն հնարավորություն ընձեռեց մասնակիցներին քննարկելու այնպիսի թեմաներ, ինչպիսիք են միջին բուժանձնակազմի դերը պալիատիվ խնամքում, հիվանդի համար ապահով միջավայրի կազմակերպումը և բուժքրոջ դերը, հոգեսոցիալական աջակցությունը մանկական քաղցկեղի ոլորտում և այլն: 

Բացման խոսքով հանդես եկավ ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը: Վերջինս, շնորհավորելով բուժքույրերին իրենց տոնի առթիվ, առանձնացրեց. «Անգնահատելի է ձեր դերն ու նշանակությունը բժշկության մեջ, և հատկապես, հիվանդների ապաքինման գործում: Դուք անփոխարինելի եք ոլորտում, ուստի և շատ կարևոր է ձեր շարունակական կրթության ապահովումը: Շնորհակալ ենք ձեր կատարած աշխատանքի համար»:

Առողջապահութան փոխնախարար Արմեն Նազարյանն էլ, ողջունելով կոնգրեսի մասնակիցներին, շնորհավորեց նրանց մասնագիտական տոնի առթիվ և ևս մեկ անգամ կարևորեց բուժքույրերի անգնահատելի դերն առողջապահական համակարգում: 

Տոնի առթիվ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անունից մի քանի բուժքույրեր ստացան շնորհակալագրեր առձնվեր աշխատանքի համար:

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×