News

Տեղեկատվություն բրախիթերապիայի վերաբերյալ

Կոնտակտային ճառագայթային բուժումը կամ բրախիթերապիան հանդիսանում է ճառագայթային բուժման հիմնարար մեթոդներից մեկը, որը կարող է կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ հեռահար ճառագայթային բուժման հետ համակցված: «Բրախի»  հունարեն նշանակում է մոտ, այստեղից էլ անվանման ծագումը. բուժում մոտ տարածության վրա՝ բրախիթերապիա: Մեթոդի գլխավոր առավելությունը նրանում է, որ հնարավորություն է տալիս հասցնել և կենտրոնացնել մաքսիմում դոզան ուռուցքի հատվածում՝ հնարավորինս պահպանելով ուռուցքը շրջապատող հարակից հյուսվածքները և ռիսկի օրգանները ավելորդ ճառագայթումից:


Բրախիթերապիան ներկայումս ունի լայն տարածում և լայնորեն կիրառվում է կանանց սեռական օրգանների, շագանակագեղձի, կերակրափողի, ուղիղ աղու, լեզվի և այլ տեղակայումների ուռուցքների դեպքում: Բրախիթերապևտիկ բուժման դեպքում՝ ռադիոակտիվ աղբյուրը ներդրվում է բուն ուռուցքի կամ նրա հարևանությամբ գտնվող հյուսվածքների մեջ՝ ժամանակավոր կամ մշտական կերպով:


Ըստ տեղակայման բրախիթերապիան դասակարգվում է.


•    Ներխոռոչային
•    Ներհյուսվածքային
•    Վիրահատական
•    Վասկուլյար (կորոնար զարկերակներ)
•    Ներլուսանցքային
•    Միկրոգնդեր
•    Մակերեսային (լեյպցիգյան ապլիկատոր)
•    Մամմոսայտ


Բրախիթերապիայի նշված տարատեսակներից մենք կանդրադառնանք ներխոռոչային տեսակին, որը այսօր կիրառվում է Վ. Ա. Ֆանարջյանի անվ. «Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն» ՓԲԸ-ի Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային բաժանմունքում՝ արգանդի վզիկի, հեշտոցի և արգանդի մարմնի բուժման դեպքում՝ շատ դեպքերում համակցելով 2D կոնվենցիոնալ կամ 3D կոնֆորմալ ճառագայթային թերապիայի հետ միասին: Բուժումը իրականացվում է ինչպես վիրահատության չենթարկվող տեղակայումների, այնպես էլ հետվիրահատական ծրագրերով: Անհրաժեշտ դեպքերում բուժումը զուգակցվում է նաև քիմիաթերապիայի հետ՝ քաղցկեղային բջիջների ռադիոզգայնությունը բարձրացնելու նպատակով:


Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային բաժանմունքում տեղակայված է հոլանդական արտադրության բարձր դոզայի հզորությամբ՝ 192Ir ռադիոակտիվ աղբյուր պարունակող՝ MicroSelectron սարքը (նկ. 1)` համապատասխան PLATO պլանավորման համակարգի (նկ.2)  հետ միասին՝ բուժման ծավալը պլանավորելու և դոզայի բաշխման ճշգրտությունը ապահովելու համար: Նշված պահանջները կանոնակարգվում են միջազգայնորեն ընդունված և ներկայումս լայնորեն կիրառվող ուղեցույցներով՝ ելնելով բուժման որակի երաշխիքի ծրագրի պահանջներից:


Բուժման ընթացքում կիրառվում են նաև տարատեսակ ապլիկատորներ՝ ելնելով ուռուցքի անատոմիական տեղակայումից և հիվանդության փուլից՝  դոզայի համասեռ բաշխումը ապահովելու համար(նկ. 2 ա; բ):


Կանանց վերարտադրողական  օրգանների ներխոռոչային ճառագայթային բուժմամբ զբաղվում է ճառագայթային ուռուցքաբանը՝ համագործակցելով բժշկական ֆիզիկոսների, դոզիմետրիստների,  ճառագայթային տեխնիկների և այլ մասնագետների հետ։


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքը  հագեցած է բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսներով կանացի օրգանների հետ կապված  չարորակ նորագոյացությունների որակյալ և լիարժեք բուժումը ապահովելու համար։

Բուժման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք դիմել՝

ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջանի անվան
Ուռուցքաբանության ազգային կենտրոն, 

Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային բաժանմունք
Բաժանմունքի վարիչ բ.գ.դ. Է. Ռ. Բախշինյան
ՀՀ, Երևան, Ֆանարջյան 76,
Հեռ. +374 91 401109
Էլ-փոստ՝ [email protected]

 

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է