NEWS

ՈՒԱԿ-ում իրականացվել է հազվադեպ հանդիպող հիվանդության կապակցությամբ վիրահատություն

ՈՒԱԿ-ում իրականացվել է հազվադեպ հանդիպող հիվանդության կապակցությամբ վիրահատություն, որի շնորհիվ վերականգնվել է  կերակրափոխի լիարժեք գործառույթը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունք դիմած 70-ամյա պացիենտը մոտ 10 տարի է գանգատվում էր դիսֆագիայից:

Իրականացված կլինիկո-ռենտգենաբանական հետազոտությունների արդյունքում պացիենտի մոտ ախտորոշվել էր կերակրափողի էպիֆրենալ (դիստալ) դիվերտիկուլ:

Բոլոր անհրաժեշտ նախավիրահատական հետազոտություններից հետո իրականացվել էր վիրահատական միջամտություն` թորակոսկոպիկ եղանակով: Շուրջ 4 ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվել է հետին մեդիաստինոտոմիա, դիվերտիկուլի մոբիլիզացիա, ապարատային մասնահատում, ապարատային կարի քողարկում` լրացուցիչ անընդհատ կարով:

Վիրահատությունն իրականացրել են թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանն ու ընդհանուր վիրաբույժ Ավետիք Պետրոսյանը, անեսթեզիան իրականացրել է բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ստեփան Ֆարսյանը:

Հետվիրահատական շրջանի ավարտին պացիենտի մոտ վերականգնվել է կերակրափոխի լիարժեք գործառույթը:

Մենք չենք դադարում հորդորել, որ ցանկացած նախանշանի դեպքում հարկավոր է դիմել բժիշկի, վաղ ախտորոշվել և դրանով իսկ նպաստել արդյունավետ բուժմանը:

15-10-2026

Yerevan Microsurgical Week-ի մասին՝ «Առավոտ լուսոյի» տաղավարում

Yerevan Microsurgical Week-ի մասին Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում խոսել են ՈՒԱԿ Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×