NEWS

ՈՒԱԿ-ում մեկ ամիս շարունակ անցկացվեց ԱՆՎՃԱՐ կրծքավանդակի ցածր դոզավորման (LOW-DOSE CT scan) ՀՇ հետազոտություն

Վաղ ախտորոշումը նպաստում է հիվանդության դեմ արդյունավետ պայքարին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, շարունակելով հոգալ մեր հայրենակիցների առողջության մասին, մեկ ամիս շարունակ անցկացրեց ԱՆՎՃԱՐ կրծքավանդակի ցածր դոզավորման (LOW-DOSE CT scan) ՀՇ հետազոտություն:

Թոքի քաղցկեղի մասին իրազեկման ամսվա շրջանակում կազմակերպված ակցիային մասնակցած 50-75 տարեկան մեր համաքաղաքացիները հնարավորություն ունեցան ԱՆՎՃԱՐ ՀՇ հետազոտություն անցնել նոյեմբերի 4-ին, 11-ին, 18-ին և 25-ին։

Անվճար ակցիայի շրջանակում հետազոտվեց շուրջ 80 պացիենտ։ Ցավոք, նրանցից 2-ի մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ։ Շատերի մոտ հայտնաբերվել են բարորակ նորագոյացություններ, ֆիբրոզ օջախային փոփոխություններ, որոշ դեպքերում թավշյա ապակու համախտանիշի (GGO) տեսքով փոփոխություն, որը կարող է հանդիսանալ նախաքաղցկեղային վիճակ, ինչպես նաև աորտայի էկտազիաներ, բոլորին բնորոշ էր թոքերի էմֆիզեմատոզ փոփոխություններ՝ որոշների մոտ հսկա բուլաների տեսքով: 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է պարբերաբար անցնել հետազոտություններ, կանխարգելել չարաբաստիկ հիվանդությունը:

Հիշե՛ք՝ թոքի քաղցկեղի վաղ փուլերը սովորաբար ընթանում են առանց կլինիկական ախտանշանների և վերջիններս սկսում են անհանգստացնել հիվանդության ավելի ուշ փուլերում:

Ուստի, հրաժարվե՛ք ծխելուց, և եթե 50-75 տարեկան եք, մոլի ծխող եք (օրական 1 տուփ կամ ավելի) կամ եղել եք մոլի ծխող և վերջին 5 տարում էլ չեք ծխում, ապա 6 ամիսը մեկ անցե՛ք կրծքավանդակի ցածր դոզավորման (LOW-DOSE CT scan) ՀՇ հետազոտություն:

ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000973, Տրված՝ 02.07.2007թ.

Որպես նպատակ՝ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ Որպես միջոց՝ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԻՐՈՎ՝ ՈՒԱԿ

 

 406453482 856713866463766 6324224498916300679 n 406401348 856713779797108 7778728116000670544 n406403857 856713883130431 1402735763216084758 n 406483464 856713813130438 3930281857420699367 n 406486520 856713846463768 3469161734548149198 n 406510294 856713896463763 2429171640368683893 n 406513831 856713906463762 8913208855175379678 n

 

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×