NEWS

ՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԱՃԻ ԱԽՏԱՖԻԶԻՈԼՈԳԻԱ

«Ուռուցքը յուրօրինակ և սարսափելի կերպով քայքայում է մարդուն: Ծագելով սեփականից՝ նա անհայտ պատճառներով վերածվում է անկառավարելի, գիշատիչ, արագ բազմացող երևույթի: Ուռուցքը, չնայած 70-ամյա փորձարարական հետազոտություններին, մարդկային հիվանդություններից շարունակում է մնալ ամենահամառ, սարսափելի և միևնույն ժամանակ ամենաքիչ հասկանալի ախտը: Ո՞րն է այդպիսի կերպարանափոխման պատճառը»:

Պ.Ռաուս (Նոբելյան մրցանակի դափնեկիր, 1966թ.)

Բջիջների աճի և բազմացման տեղաշարժերը կարող են ունենալ ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ ախտաբանական նշանակություն: Այդ տեղաշարժերը կարող են դրսևորվել բջիջների աճի և բազմացման անբավարարությամբ ու ավելցուկով: Բջիջների աճի ու բազմացման անբավարարությամբ բնութագրվող գործընթացները կոչվում են հիպոբիոտիկ և ունեն գերազանցապես ախտաբանական նշանակություն: Բջիջների և հյուսվածքների ավելցուկային աճով և բազմացումով բնութագրվող գործընթաց­ները կոչվում են հիպերբիոտիկ ու կարող են ունենալ երկակի նշանակություն:

Հիպոբիոտիկ գործընթացներից է ատրոֆիան: Օրգանի կամ հյուսվածքի թերսնուցման կամ նյութափոխանակության խանգարման հետևանքով նրանց ծավալի փոքրացման գործընթացը կոչվում է ատրոֆիա:

Հիպերբիոտիկ գործընթացներից են՝ հիպերտրոֆիան, հիպերպլազիան, ռեգեներացիան և ուռուցքային աճը:

Բջիջների չափերի մեծացմամբ պայմանավորված՝ օրգանի կամ հյուսվածքի ծավալի մեծացումը կոչվում է հիպերտրոֆիա: Իսկ եթե այն մեծանում է բջիջների քանակի մեծացման հաշվին, ապա գործընթացը կոչվում է հիպերպլազիա:

Օրգանների, հյուսվածքների և նրանց քայքայված կամ կորցրած առանձին բաղադրիչների վերականգնման գործընթացը կոչվում է ռեգեներացիա:

Հիպերբիոտիկ գործընթացներից է նաև ուռուցքային աճը: Ուռուցքային աճը բնու­թ­յան մեջ առկա ամենահանելուկային երևույթներից է: Այդ առումով արդիական է գերմանացի հայտնի ախտաբան Ռուդոլֆ Վիրխովի՝ ավելի քան 100 տարի առաջ ձևակերպած միտքը. «Երկրա­գնդի վրա չկա մարդ, որը կասի՝ ինչ է քաղցկեղը»:

Ուռուցքն այնքան հին է, որքան մարդկային պատմությունը: Նրա մասին առաջին համակարգված տեղեկությունը մեզ է հասել Հիպոկրատից, որը ոչ միայն փորձել է նկարագրել մարդու ուռուցքները, այլև դասակարգել է դրանք «ապաքինվողների» և «չապաքինվողների»: Հնարավոր է, որ նա նկատի է ունեցել բարորակ և չարորակ ուռուցքները: Նրանից հետո Ցելսը և Գալենը (մ.թ. I դար) ոչ միայն մանրամասն տեղեկություններ են թողել այդ երևույթի վերաբերյալ, այլև նկարագրել են կաթնագեղձի, արգանդի քաղցկեղների մետաստազները:  

Ուռուցքային հիվանդություններն ախտահարում են գործնականում կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչներին և նույնիսկ որոշ բույսերի: Այսինքն՝ուռուցքը ընդհանուր կենսա­բա­նա­կան երևույթ է: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ ուռուցքները գերազանցապես մարդկային հի­վան­դություններ են: Ամ­բողջ կենդանական աշխարհում ուռուցքներով առավելապես հիվանդանում են մարդիկ: Քանի որ մարդը սոցիալական էակ է, հետևաբար նրանց շրջանում ուռուցքների զարգացմանը կարող են նպաստել աշխատանքի և կենցաղի պայմանները, այսինքն՝ սոցիալական գործոնները: Դրա մասին անուղղակիորեն վկայում է հե­տև­յալ փաստը․ ընտանի կենդանիների չարորակ նորագոյացություններն ավելի հաճախադեպ են, քան նրանց վայրի ազգականների դեպքում:

Ուռուցքային հիվանդությունները լուրջ բժշկագիտական խնդիր են: Այս­պես՝ չարորակ ուռուցքները մարդու մահվան երկրորդ պատճառն են: Ներկայումս մոտավորապես յուրա­քանչ­յուր 4-րդ մարդը կյանքի ընթացքում անմիջականորեն բախվում է օնկոլոգիական ախտաբանությանը, իսկ 5-րդը՝ մահանում այդ պատճառից: Քաղցկեղն ախտահարում է բոլոր տարիքային խմբերի մարդ­կանց և այն ախտն է, որը 3-15 տարեկան երեխաների մահվան հիմնական պատ­ճառն է: Քանի որ քաղցկեղից մահացությունն աճում է, իսկ սիրտ-անոթային հիվանդություններից նվազում, ապա կանխատեսվում է, որ մի քանի տասնամյակ հետո քաղցկեղը կդառնա բնակչության մահվան հիմ­նա­կան պատճառը: Կյանքի ընթացքում քաղցկեղի ախ­տորոշման հավանականությունը տղամարդկանց շրջանում 42% է, կանանց շրջանում՝ 38% (ԱՄՆ, 2016թ.): Ամբողջ աշխարհում տարեկան գրանցվում է քաղցկեղի շուրջ 14 մլն նոր դեպք և մոտ 8,2 մլն մահ (2012թ.): Հաջորդ երկու տասնամյակում ակնկալվում է այս ցու­ցա­նիշ­ների մոտ 70%-անոց աճ: Քաղցկեղով պայմանավորված մահվան դեպքերի 1/3-ը պայմանավորված է 5 ռիսկի գործոններով՝ բարձր մարմնի զանգվածի ինդեքս (ՄԶԻ), մրգերի և բանջարեղենի անբավարար ընդունում, ֆիզիկական քիչ ակտիվություն, ծխախոտի օգտագործում ու ալկոհոլի չարաշահում:

Քաղցկեղի կլինիկական բարձր «արժեքի» մասին են վկայում նաև աղյուսակ 10-1–ում ներկայաց­ված տվյալ­ները: Ի դեպ, ներկայացված են այն երկրի վիճակագրական տվյալները, որը պետական մակար­դա­կով վարում է լուրջ հակաուռուցքային քաղաքականություն՝ պայքարելով ուռուցքների զարգացման գրե­թե բոլոր ռիսկի գործոնների դեմ և խրախուսելով առողջ ապրելակերպը: Բայց ինչպես երևում է ներկայացված տվյալներից, կազմակերպված միջոցառումները քիչ արդյու­նա­վե­տ են:

Հարկ է նշել, որ բարձր մահացությունից զատ չարորակ նորագոյացությունները հիվանդների շրջանում առաջացնում են բարոյական և ֆիզիկական զգալի տառապանքներ:

Կարդալ հոդվածն ամբողջությամբ  

Հոդվածը տրամադրել է Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնը։


22-10-2026

Վաղ հայտնաբերումը փրկում է կյանքեր. Արթուր Ավետսիյանը՝ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման մասին

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի, վաղ հայտնաբերման և կանխարգելիչ հետազոտությունների կարևորության մասին Կենտրոն ՀԸ «Կարևոր թեմա» հաղորդման եթերում խոսել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×