Ղեկավար կազմ

Կարեն Հայկի Ծառուկյան

Կարեն Ծառուկյանը ծնվել է 1979 թվականի հուլիսի 29-ին։

 

1996-2002 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական գործ ֆակուլտետում:

 

2002-2004 թվականներին անցել է հետբուհական կրթություն ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում՝ ստանալով ուռուցքաբանի որակավորում։

 

2004-2006 թվականներին ծառայել է Պաշտպանության բանակում` նախ որպես N զորամասի բուժկետի պետ (2004-2005), ապա որպես N զորամասի բժշկական ծառայության պետ (2005-2006): 

 

2007-2019 թվականներին աշխատել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոուրոլոգիական բաժանմունքում որպես ուռուցքաբան։

 

2014 թվականին Կարեն Ծառուկյանին շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:

 

2015 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից շնորհվել է բժիշկ-մասնագետի որակավորում «ուրոլոգիա» մասնագիտությամբ:

 

2019 - 2025 թվականներին ղեկավարել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոուրոլոգիական բաժանմունքը:

 

2025 թվականի ապրիլի 7-ից նշանակվել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 


2025 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով նշանակվել Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն: 

13-11-2025

ՈՒԱԿ Արյան բանկին շտապ անհրաժեշտ են երկրորդ դրական խմբի արյան դոնորներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Արյան բանկին ՇՏԱՊ անհրաժեշտ են A (II) Rh + (երկրորդ դրական) խմբի արյան դոնորներ։Խնդրում ենք համապատասխան արյան խմբով անձանց դիմել ՈՒԱԿ Արյան բանկ։ Արյանը

06-11-2025

Բացառիկ վիրահատություն․ հսկայական խոնդրոսարկոմա ուռուցքի հեռացում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքում վերջերս կատարվել են երկու բարդ և ծավալուն վիրահատական միջամտություններ, որոնք առանձնանում են

05-11-2025

Չինացի պրոֆեսոր Ուենլին Ուոնգի այցը ՈՒԱԿ․ համատեղ վիրահատություն և փորձի փոխանակում

Ուռուցքաբանության ազգային կենտրոն է այցելել Չինաստանի Գուանջոու քաղաքի “Second Traditional Chinese Medicine” հիվանդանոցի Կրծքավանդակի պատի վիրաբուժության հետազոտական ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×