ԿԼԻՆԻԿԱ

 

Օնկոգինեկոլոգիական բաժանմունքում հետազոտվում և բուժվում են կանանց սեռական օրգանների բարորակ, սահմանային և չարորակ ուռուցքներով հիվանդներ` Հայաստանից և արտերկրից: Հիվանդների բուժման ադեկվատ սխեման մշակվում և իրագործվում է ժամանակակից ախտորոշիչ մեթոդների` կոլպոցերվիկոսկոպիայի, հիստերոսկոպիայի, հիստերոգրաֆիայի, սոնոգրաֆիայի, լապարոսկոպիայի տվյալների և մորֆոլոգիական, կենսաքիմիական, իմունաբանական, հորմոնալ հետազոտությունների տվյալների հիման վրա:

 

Բաժանմունքում կատարվում են համաշխարհային օնկոգինեկոլոգիական պրակտիկայում ընդունված վիրաբուժական բոլոր միջամտությոինները, ինչպիսիք են՝ արգանդի պարանոցի, արգանդի մարմնի, հեշտոցի չարորակ ուռուցքների ընդլայնված վիրահատությունները և կանանց սեռական օրգանների բարորակ ուռուցքների վերականգնողական միջամտությունները:

 

Յուրաքանչյուր տարի բաժանմունքում կատարվում են 550-ից ավելի վիրահատություններ: Վիրահատությունների մեծամասնությունն իրականացվում է լապարոսոկոպիկ մեթոդով:

 

Բաժանմունքը համալրվել է ժամանակակից սարքերով՝ կոլպոսկոպ, հիստերոսկոպ, արտաքին սեռական օրգանների և արգանդի պարանոցի տարբեր հիվանդությունների լազերային թերապիայի սարք։

 

Օնկոգինեկոլոգիական հիվանդների բուժման արդյւնավետության բարձրացման նպատակով մշակվում և կիրառվում են ժամանակակից գիտական նոր մեթոդներ` արգանդի պարանոցի նախաուռուցքային ախտաբանությունների, արգանդի պարանոցի չարորակ ուռուցքների հետվիրահատական բարդությունների կանխման վերաբերյալ:

 

Բաժանմունքում մշակվող գիտական ուսումնասիրությունների արդյունքները` բժիշկների կողմից, ներկայացվում են տարբեր գիտաժողովներում, Անդրկովկասում և արտասահմանում կազմակերպվող ուռուցքաբանների համագումարներում:

 

Բաժանմունքում հետդիպլոմային վերապատրաստում և ուսուցում են անցնում բժիշկներ և կլինիկական օրդինատորներ` Հայաստանից և արտերկրից:

 

Հեռ․ +37410205050, ներքին՝ 157

24-10-2025

Կոլոռեկտալ քաղցկեղ․ միջազգային գիտաժողով՝ ՈւԱԿ-ի մասնագետների մասնակցությամբ

Հոկտեմբերի 18–19-ին առցանց ձևաչափով կայացավ Բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան 4-րդ միջազգային բժշկական գիտաժողովը, որը նվիրված էր կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդի

22-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքար. ՈՒԱԿ-ում հետազոտվել են կին դատապարտյալները

ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագիտական աջակցությամբ կին դատապարտյալների շրջանում իրականացվել է անվճար մամոգրաֆիկ

17-10-2025

Բացառիկ վիրահատություն․ 10 կգ կշռող կրծքագեղձի ուռուցքը հեռացվել է

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվել է բացառիկ վիրահատություն․ Մամոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուռուցքաբան Արտյոմ Սիմոնյանին հաջողվել է հեռացնել մոտ 10 կիլոգրամ կշռող կրծքագեղձի ֆիլոիդ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×