Новости

2023 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է իր հեթական ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական 3-րդ կոնգրեսը, որի 2023թ. խորագիրն է «Հայկական ուռուցքաբանություն. ձեռքբերումներ և նպատակների նոր սանդղակներ»՝ նվիրված Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին, մասնավորապես՝ դրա քաղաքականության ու ռազմավարության խնդիրներին, իրականացվող մասնավոր և համալիր միջոցառումներին ու հետագա ծրագրերին, քաղցկեղի կանխարգելման միջոցներին, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներդրմանը ու ներկայացմանը: Կոնգրեսին նախատեսված է նաև արտերկրից ժամանած բարձրակարգ մասնագետների կողմից անցկացվելիք «Վարպետաց դաս» (Live surgery)։

Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի նախաձեռնողն ու իրականացնողն է Վ.Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ մի շարք տեղական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ:

Հայկական ուռուցքաբանական 3-րդ կոնգրեսը տեղի կունենա 2023թ. փետրվարի 4-5-ը Վ.Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան դահլիճում (հասցեն՝ Ֆանարջայն 76)։

Նախատեսվում է մոտ 50 զեկույց և ընդհանուր մոտ 300 պատվիրակի մասնակցություն՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հարակից մասնագիտացումներով բժիշկներ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետներ և այլն:

Զեկույցներով հանդես կգան ուռուցքաբանության ոլորտում ճանաչված մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից , ԱՄՆ-ից և Եվրոպայից:

Կոնգրեսի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Կոնգրեսը ներկայացված է ՇՄԶ հավաստագրման:

Կոնգրեսին կարելի է մասնակցել երկու տարբեր կարգավիճակով՝ զեկուցող և պատվիրակ:

Կոնգրեսի գիտական թեմաների մրցույթով հետաքրքրված լինելու դեպքում կարող եք դիտարկել Կոնգրեսի ընթացքում մեկ գիտական ելույթով հանդես գալու հնարավորությունը՝ առավելագույնը 13-15 րոպե տևողությամբ: Ձեր ելույթի առաջարկվող թեման և համառոտագիրը խնդրում ենք ներկայացնել մինչև 2023թ. հունվարի 8-ը։ Զեկույցների հայտերը կքննարկվեն Կոնգրեսի գիտական խորհրդի կողմից: Մրցույթի արդյունքների մասին կհայտարարվի 2023թ. հունվարի 16-ին:

Այնուհետև` մեկ շաբաթվա ընթացքում, պատվիրակները հաստատված զեկույցների ամբողջական տեքստերը պետք է ուղարկեն կազմկոմիտեին։

Կոնգրեսին մասնակցությունը վճարովի է՝ անկախ մասնակցության ձևաչափից․վաղ գրանցման (մինչև 2023թ․ հունվարի 7-ը) արժեքն է 20 000 ՀՀ դրամ, ուշացված գրանցման (մինչև 2023թ․ փետրվարի 1-ը)՝ 40 000 ՀՀ դրամ։ Մասնակցության վճարը անհրաժեշտ է փոխանցել Ուռուցքաբանության զարգացման ազգային հաիմնադրամի հաշվեհամարին՝ ՀՎՀՀ՝ 01010458, Հ/Հ՝ 163078400682 և անդորագիրը կցել լրացվող հայտադիմումին:

Կոնգրեսին ուռուցքաբանություն մասնագիտացմամբ կլինիկական օրդինատորների համար մասնակցությունն անվճար է վաղ գրանցման դեպքում։

Գրանցման համար հարկավոր է անցում կատարել այս հղումով՝ bit.ly/3HkHZJ1

2023 Հայկական ուռուցքաբանական կոնգրես

Աշխատանքային գրաֆիկ (նախնական)

2023թ. փետրվարի 4, շաբաթ

08:00–09:00

Կոնգրեսի մասնակիցների գրանցում

09:00-13:00

Կոնգրեսի I օր, առավոտյան հատված

Սուրճի ընդմիջում 11:00-11:20

13:00 – 14:00

Ճաշի ընդմիջում

14:00 – 18:00

Կոնգրեսի I օր, երեկոյան հատված

Սուրճի ընդմիջում 16:00-16:30

 

 

2023թ. փետրվարի 5, կիրակի

09:00-13:00

Կոնգրեսի II օր, առավոտյան հատված

Սուրճի ընդմիջում 11:00-11:20

13:00 – 14:00

Ճաշի ընդմիջում

14:00 – 18:00

Կոնգրեսի II օր, երեկոյան հատված

Սուրճի ընդմիջում 16:00-16:30

10-00 – 18-00

«Վարպետաց դաս» (Live surgery) առնվազն 2 վիրահատություն

 


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է