Новости

8 ժամ տևած վիրահատությունը հաջողությամբ ավարտվել է․ տղամարդու թուշը վերականգնվել է կրծքամկանի լաթով

8 ժամ տևած վիրահատությունը հաջողությամբ ավարտվել է․ տղամարդու թուշը վերականգնվել է կրծքամկանի լաթով

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

42 տարեկան տղամարդը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն գանգատվելով բերանի բացման սահմանափակումից, ձախ թշային շրջանում չլավացող վերքի առկայությունից։ Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ առկա է թշի լորձաթաղանթի տեղային տարածված տափակբջջային քաղցկեղ, որը ներաճել էր դեպի դուրս՝ մաշկ, և հետ՝ ծամիչ մկան:

Արդյունքում, բուժառուն բերանը կարողանում էր բացել 1-2 մմ-ի չափով։

Տղամարդն ունեցել է ալկոհոլի և ծխախոտի մեծ քանակի օգտագործման պատմություն, որն էլ պատճառ է դարձել քաղցկեղի առաջացման։ Մասնագետներին դիմել է բավականին բարձիթողի վիճակում՝ ուռուցքի առաջացումից մոտ 2 տարի անց։

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 25-ին՝ 8 ժամ տևած վիրահատության ժամանակ հեռացվել են պարանոցի ձախ կեսի ավշային հանգույցները, որոնցից 7-ում առկա են եղել երկրորդային մետաստազներ։ Ավշային հանգույցների հեռացման ընթացքում պահպանվել են գրեթե բոլոր նյարդերը, երակներն ու զարկերակները։ Ուռուցքի հեռացման ժամանակ հեռացվել է թուշն ամբողջ հաստությամբ, ստորին ծնոտի ճյուղի կեսի և ծամիչ մկանի հետ միասին։

Վիրահատության արդյունքում ձախ թշային շրջանում առաջացել է 9*8 սմ-ի չափով դեֆեկտ, որի շտկման համար կա՛մ պետք էր կիրառել ազատ լաթ, որը ծխողի դեպքում կարճ կյանք կարող էր ունենալ, կա՛մ պտտվող լաթ՝ մարմնի այլ հատվածից։ Որոշում է կայացվել կրծքավանդակի առաջային պատից վերցնել մեծ կրծքամկանը մաշկային կղզյակով, իր զարկերակով ու երակներով և պտտելով պարանոցում նախորոք պատրաստված թունելում՝ տեղադրել թշային շրջանի դեֆեկտի տեղում։

Վիրահատությանը մասնակցել են ՈՒԱԿ Սերգեյ Սեինյանի անվան ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի դիմածնոտային վիրաբույժ Հայկ Բաբայանը, անեսթեզիոլոգ Կոնստանտին Մակարյանը, ասիստենտ Սերգեյ Ղազանչյանը:

452110105 1031165609018590 8625431837841889836 n 1

ԴԵՊՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

Ինտուբացիան իրականացվել է վիդեոֆիբրոսկոպի միջոցով՝ քթից մուտք գործելով դեպի շնչափող, որի շնորհիվ խուսափել են տրախեոտոմիայից։

Վիրահատությունը հնարավոր չէր կատարել առանց ռեկոնստրուկցիայի՝ բերանի խոռոչի կողմնային պատին առկա էր բացվածք, որն անհրաժեշտ էր շտկել գերճշգրիտ ռեկոնստրուկցիայի միջոցով, որպեսզի հետագայում դեֆեկտի շտկման համար կիրառված լաթը սնուցման հետ կապված խնդիրներ չունենար։ Հենց նման խնդրից խուսափելու համար է ընտրվել պտտվող լաթի կիրառումը։

452318861 1031165619018589 5018709691819609118 n

ՀԵՏՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Վիրահատությունից հետո 3 օր պացիենտը սնվել է նազոգաստրալ զոնդի միջոցով, այնուհետև սկսել է սնվել բերանով. 7-րդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից։

Առաջիկայում պլանավորվում է իրականացնել քիմիա-ճառագայթային համակցված բուժում։

23-08-2024

Պաշտպանի՛ր մաշկդ արևի ճառագայթներից

Պաշտպանի՛ր մաշկդ արևի ճառագայթներից Ամառվա ամիսներին մաշկն ավելի խոցելի է դառնում։ Մաշկային տարատեսակ հիվանդություններ, այդ թվում չարորակ ուռուցքներ, առաջանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների

20-08-2024

Բացառիկ դեպք ՈՒԱԿ-ում ՝ հազվադեպ հանդիպող քաղցկեղային պաթոլոգիա՝ ստամոքսի հեպատոիդ ադենոկարցինոմա

Բացառիկ դեպք ՈՒԱԿ-ում ՝ մասնագետները կարողացել են ճիշտ ախտորոշել ստամոքսի խիստ հազվադեպ հանդիպող քաղցկեղային պաթոլոգիայի՝ ստամոքսի հեպատոիդ ադենոկարցինոմայի դեպքը։ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ 57-ամյա տղամարդը

16-08-2024

Ոտքերում ցավի առկայությու՞ն․ Ի՞նչն է պատճառը, որո՞նք են վարիկոզի առաջին ախտանշանները, ինչո՞ւ է այն ամռանն ավելի սրվում և ե՞րբ դիմել մասնագետի:

Ոտքերում ցավի առկայությու՞ն․ Ի՞նչն է պատճառը, որո՞նք են վարիկոզի առաջին ախտանշանները, ինչո՞ւ է այն ամռանն ավելի սրվում և ե՞րբ դիմել մասնագետի: 168 Hours -ի հետ զրույցում ՈՒԱԿ Անոթային և էնդովասկուլյար
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է