Новости

Ավշային կանգ` կրծքագեղձի հեռացումից հետո

Կրծքագեղձի հեռացումից հետո (մաստէկտոմիա) վերին վերջույթների այտուցի զարգացումը (լիմֆեդեմա) տարածված բարդություն է: Այս հիվանդության առաջացումը այնքան էլ հեշտ չէ կանխատեսել, քանի որ շատ բան կախված է վիրահատության ծավալից, հիվանդի ընդհանուր վիճակից և մաստէկտոմիայից հետո կիրառվող բուժման եղանակներից:


Ձեռքի լիմֆեդեմայի առաջացման պատճառները 


Մաստէկտոմիայի ընթացքում կարող է հեռացվել ոչ միայն կրծքագեղձը , այլ նաև ավշային հանգույցները և անոթները: Սակայն ավիշը (հյուսվածքային հեղուկ, որն անհրաժեշտ է մեր օրգանիզմին նյութափոխանակության արգասիքներից մաքրվելու համար) միևնույնն է պետք է շարունակի շարժումը, այդ պատճառով այն ուղի է փնտրում վիրահատական միջամտության ընթացքում չվնասված ավշային անոթներով շարժվելու համար: Այս ամենի արդյունքում իրականացված վիրահատության կողմը ավշի հոսքը կտրուկ դանդաղում է, և սկսում է ձեռքի այտուց զարգանալ: Մաստէկտոմիայից հետո զարգացած այտուցի աստիճանը պայմանավորված է հեռացված ավշային հանգույցների քանակով, ինչպես նաև նրանով, թե ի սկզբանե ինչ նշանակության ավշային անոթներ են ներգրավված եղել ավշի արտահոսքի մեջ: 


Կարևո՛ր է. Ուշադիր եղեք  ձեռքի նկատմամբ և խուսափեք քերծվածքներից, վնասվածքներից և ծանրաբեռնվածությունից


Արտահայտված ծանրաբեռնվածությունը հաճախ հանդիսանում է մաստէկտոմիայից հետո ձեռքի այտուցի առաջացման նպաստող գործոն, քանի որ բերում է երակային և ավշային անոթների լայնացման և բեռնվածության մեծացման: Ընդ որում կարևոր է խուսափել ինչպես ծանրություններ բարձրացնելուց, այնպես էլ ձեռքի կրկնվող միանման շարժումներից: Լիմֆեդեմայի ամենավտանգավոր բարդությունը հանդիսանում է կարմիր քամին: Այն մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի վարակ է, որը բերում է տենդի, ձեռքի կարմրածության, ինքնազգացողության վատացման, որն էլ նպաստում է ձեռքի կտրուկ և կայուն այտուցի հարաճմանը: Մեկ անգամ առաջացած այս ծանր վարակը կարող է կրկնվել նորից ու նորից: Կարմիր քամի առաջացնող ստրեպտոկոկերը տարածված են ամենուրեք, այդ թվում օդում և բոլորը պարբերաբար առնչվում են նրանց հետ: Սակայն վարակի զարգացման ռիսկը կտրուկ աճում է մաշկի տարբեր վնասումների ժամանակ (սալջարդ, վնասվածք) և ավշային այտուցի առկայության դեպքում: Այս «արատավոր շրջանը» ընդհատել նույնիսկ համալիր բուժման դեպքում դժվարանում են նույնիսկ փորձառու մասնագետները: 


Ինչպիսի՞ նշաններով կարելի է հասկանալ, որ լիմֆեդեմա է զարգանում


Լիմֆոստազի (ավշի կանգ) հիմնական դրսևորումը հանդիսանում է այտուցը, որը կարող է առաջանալ վիրահատական բուժումից անմիջապես հետո կամ ամիսներ և տարիներ անց: Հիվանդության սկզբնական շրջանում այն միշտ անցավ է և առաջին հերթին ընդգրկում է նախաբազուկը և դաստակը:  Արտաքնապես ձեռքը դառնում է այտուցված, կարող են մատանին, ձեռքի ժամացույցը մաշկի վրա հետքեր թողնեն: 


Եթե ավշային այտուցն ուղեկցվում է ցավային զգացողություններով, այն պետք է զգոնացնի: Առաջին հերթին հենց ցավերն են առիթ հանդիսանում լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու և բժիշկ-ուռուցքաբանի խորհրդատվության համար (հիմնական հիվանդության ռեցիդիվը բացառելու համար): Լիմֆեդեմայի բուժման կապակցությամբ պետք է դիմել լիմֆոլոգին և այս հարցը չպետք է ձգձգել: Այտուցի զարգացման վաղ շրջանում մաշկում և ենթամաշկային ճարպաբջջանքում դեռևս անդարձելի փոփոխություններ տեղի չեն ունենում:  Այտուցները փափուկ են, և դրանց վերացումն այդ շրջանում ավելի հեշտ է, քան հետո, երբ այտուցը դառնում է ավելի կարծր և շատ դժվարությամբ է վերանում:    


Ավշային այտուցների ախտորոշումը և բուժումը


Մաստէկտոմիայից հետո լիմֆեդեմայի բուժումը պետք է լինի համալիր և մի քանի փուլից բաղկացած:

Առաջին հերթին անհրաժեշտ է լիմֆոլոգի խորհրդատվություն և ախտորոշում: Զննման ժամանակ բժիշկը որոշում է այտուցի խտությունը և չափում ձեռքը, որն անհրաժեշտ կլինի հետագայում այտուցի նվազեցման վերահսկման համար: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է վերին վերջույթների ուլտրաձայնային անգիոսկանավորում:


Երկրորդ փուլ՝ ձեռքից հեղուկի արտահոսքի բարելավում: Դրա համար ողջ աշխարհում կիրառվում է համալիր ոչ դեղորայքային բուժում, որի հիմքը հանդիսանում է մանուալ լիմֆոդրենաժը և վերջույթի բանդաժավորումը: Սակայն պրոցեդուրաների իրականացման առանձնահատկությունը, տևողությունը, սեանսների քանակը, բուժման լրացուցիչ եղանակները ընտրում է բժիշկ-լիմֆոլոգը ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հիվանդի անհատական առանձնահատկությունները:


Այտուցի նվազեցման պրոցեսի ավարտից հետո հաջորդում է վերջնական փուլը՝ հատուկ նշումներով կոմպրեսիոն տրիկոտաժեղենի  ընտրությունը:  Էլաստիկ կոմպրեսիան հանդիսանում է արդյունավետ բուժման կարևոր բաղադրիչներից մեկը:  Լիմֆեդեմայի բուժման ժամանակ կիրառվում է հարթ գործվածքի կոմպրեսիոն տրիկոտաժի բացարձակապես առանձին տեսակ: Այն օժտված է ձգման ցածր աստիճանով, պահում է ձևը և կատարում է բանդաժի ֆունկցիա: 
Ավշային այտուցը չբուժելու դեպքում հյուսվածքներում, բացի հեղուկից, աստիճանաբար կկուտակվեն սպիտակուցային մոլեկուլներ, որոնք հնարավոր չէ ինքնուրույն «մաքրել»: Այստեղ պարտադիր պահանջվում է պրոֆեսիոնալ բժշկական օգնություն: Սպիտակուցային մոլեկուլների կուտակման հետևանքով սկսում է ֆիբրոզ զարգանալ՝ հյուսվածքների անդարձելի փոփոխություններ: 


Կանխարգելում


Մի շարք դեպքերում հաջողվում է այտուցը լրիվ վերացնել, երբեմն էլ՝ միայն նվազեցնել: Դրանից է կախված  հետագա կանխարգելիչ և պահպանող ցուցումները, որոնք վերաբերվում են կոմպրեսիոն տրիկոտաժի կրման ռեժիմին, բուժական գիմնաստիկային, սնուցմանը և այլն: 


Ներկայումս լիմֆեդեմայի ցմահ բուժում գոյություն չունի, քանի որ նրա առաջնակի պատճառը հանդիսանում է ավշային հանգույցների հեռացումը և ավշային ուղիների վնասումը, որոնք բժշկությունը դեռևս ի վիճակի չէ վերականգնելու: Այդ պատճառով բժիշկ-լիմֆոլոգի կանխարգելիչ զննումները և պարզ խորհուրդներին հետևելը թույլ է տալիս պահպանել ձեռքի նորմալ տեսքը, լավ ինքնազգացողությունը և խուսափել բարդությունների զարգացումից:


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է