Новости

Դուք՝ առողջ, երեխան՝ ապահով ձեռքերում․ ՈՒԱԿ-ի մանկական սենյակը հասցրել է սիրվել այցելուների կողմից

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում արդեն գրեթե մեկ ամիս փոքրիկ այցելուներն ունեն իրենց համար առանձնացված սենյակ, որտեղ կարող են խաղալ, երգել, պարել, նկարել ու ստեղծագործել։ Այս ամենը՝ արհեստավարժ մասնագետի վերահսկողությամբ։ 

Ուրախությամբ արձանագրում ենք, որ ՈւԱԿ-ում գործող մանկական սենյակը մեկ ամսվա ընթացքում հյուրընկալել է ավելի քան երկու հարյուրից ավել երեխա և հասցրել դառնալ սիրելի վայր ինչպես փոքրիկների, այնպես էլ նրանց ծնողների համար։

Մանկական սենյակի ծառայությունները նախատեսված են մեր կենտրոն այցելող բոլոր բուժառուների երեխաների համար: Այսուհետ կարող եք մի քանի ժամով թողնել ձեր երեխային մասնագետի մոտ, հանգիստ անցնել ձեր բոլոր հետազոտություններն ու խորհրդատվությունները, ստանալ քիմիաթերապիա` վստահ լինելով, որ երեխան ապահով ձեռքերում է: Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ մանկական սենյակի ծառայությունն ԱՆՎՃԱՐ է։ 

Մանկական սենյակի աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 08:30-16:00:

Լուսանկարները հրապարակվել են ծնողների թույլտվությամբ։

28-08-2026

ՈւԱԿ Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը վերահաստատել է միջազգային բարձր չափանիշներին իր համապատասխանությունը

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը 2026 թվականին հաջողությամբ վերահավատարմագրվել է ANSI National Accreditation Board (ANAB)-ի կողմից՝

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×