Новости

Գյումրիում տեղի ունեցավ «Երևան-Շիրակ ուռուցքաբանական ֆորումը»

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, կարևորելով բժշկական ծառայությունների շարունակական զարգացումը, ՀՀ մարզերում նախաձեռնել է գիտագործնական միջոցառումների և գիտաժողովների շարք, որը կրում է «Ուռուցքաբանական ֆորում» անվանումը:

Առաջին ֆորումը՝ «Երևան-Շիրակ ուռուցքաբանական ֆորումը», տեղի ունեցավ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Ֆորումի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը, Գյումրի ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը: Ներկա էր նաև Շիրակի փոխմարզպետ Կարեն Մանուկյանը:

Ֆորումի ընթացքում զեկույցներով հանդես եկան ՈւԱԿ-ի բոլոր բաժանմունքների ղեկավարները, ովքեր մարզային գործընկերների հետ կիսվեցին իրենց փորձով, տարբեր գիտաժողովների, մասնագիտական որակավորումները բարձրացնող վերապատրաստումների ընթացքում ձեռք բերած գիտելիքներով:

«Երևան-Շիրակ ուռուցքաբանական ֆորումին» մասնակցել են շուրջ 100 մասնագետներ՝ ՀՀ Շիրակի մարզում մասնագիտական գործունեություն ծավալող ուռուցքաբաններ, վիրաբույժներ, ռադիոլոգներ, ԱԱՊ օղակի բժիշկներ, առողջապահության կառավարման և կազմակերպման մասնագետներ և այլ՝ հարակից մասնագիտացումներով բժիշկներ։ Ֆորումի բոլոր մասնակիցներին կշնորհվի հավաստագրեր՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտով:

Նման ֆորումների կազմակերպման նպատակներն են Հայաստանի ուռուցքաբանության ոլորտում առկա և հասանելի ծառայությունների մասին մարզային  բուժաշխատողների իրազեկվածության բարձրացումը, Հայաստանի ուռուցքաբանության ոլորտում ձեռքբերումների և ուղենշվող զարգացումների հետ ծանոթացումը, ինչպես նաև ՈՒԱԿ-ում իրականացվող բացառիկ վիրահատությունների ու մատուցվող ծառայությունների ներկայացումը։

                                                                             

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է