Новости

Հայաստանից Ճապոնիա՝ նորարական փորձի ձեռքբերման նպատակով

ՈւԱԿ-ն իր զարգացման առանցքում ունի մի շարք տեսլականներ, որոնցից է՝ լավագույն ծառայությունների մատուցման նախապայմաններից մեկը մասնագետների շարունակական կրթությունն ու վերապատրաստումն է:

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ուռուցքաբան-վիրաբույժ Արմեն Նիկողոսյանը 1-ամսյա վերապատրաստում է անցել Ճապոնիայի լավագույն պետական համալսարաններից մեկի էնդոսկոպիայի բաժանմունքում (Kyushu university clinic endoscopy department):

1-ամսյա վերապատրաստման ընթացքում ՈՒԱԿ մասնագետը ծանոթացել և իր հետ Հայաստան է բերել նոր մեթոդներով կատարվող միջամտությունների իրականացման փորձը, որն այսուհետ կկիրառվի նաև մեր կենտրոնում։

Մասնավորապես՝

  • ստամոքսի և հաստ աղու վաղաժամ ուռուցքների դեպքում Էնդոսկոպիկ դիսեկցիաներ, պոլիպեկտիամիաներ, ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա,
  • լեղածորանների և ենթաստամոքսային գեղձի ծորանի ստենտավորումներ,
  • խոլեդոխոսկոպիա,
  • մանր սեգմենտար լեղածորաններից քարերի փշրում և հեռացում:

Վերապատրաստման ընթացքում նաև թրեյնինգ կուրսեր են անցկացվել, որի ժամանակ խոզի ստամոքսի վրա էնդոսկոպիկ դիսեկցիաներ են կատարվել։ 

ՈՒԱԿ-ը հետևողական է աշխարհի լավագույն կենտրոններում իր բժիշկների համար նոր փորձ ձեռք բերելու հնարավորությունների ստեղծման հարցում:

 

400160658 840821921386294 4579106944977758384 n400150251 840821661386320 4968568364050946347 n400142022 840821878052965 5242434458680032017 n400081171 840822071386279 3420565679579955943 n399974099 840822121386274 1103823349007748252 n399888125 840822081386278 8161291730825632723 n399317441 840821724719647 5413064099389447480 n

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է