Новости

Հոգեբանական անկյուն․ Հայտնե՞լ, թե՞ չհայտնել պացիենտին քաղցկեղ ախտորոշման մասին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ներկայացնում է հարզազրույցների շարք «Հոգեբանական անկյուն» խորագրով։ Մեր զրուցակիցն է կենտրոնի կլինիկական հոգեբան Աննա Բաղդասրայանը։

Շարքը բացում ենք ամենաարդիկան հարցերից մեկով․ արդյոք քաղցկեղով պացիենտին պետք է ասել ճշմարտությունն իր հիվանդության մասին։

Հայտնե՞լ, թե՞ չհայտնել պացիենտին քաղցկեղ ախտորոշման մասին։ Ո՞վ պետք է դա անի բուժող բժի՞շկը, հոգեբա՞նը, թե՞ հարազատը։ Եթե պատասխանը միանշանակ չէ, ապա ինչի՞ց ելնելով բժիշկը կամ հարազատը պետք է որոշում կայացնի ախտորոշման մասին ճշմարտությունը ասելու կամ թաքցնելու վերաբերյալ։

Հայտնե՞լ, թե՞ չհայտնել պացիենտին իր ախտորոշման մասին․ սա շատ կարևոր և առանցքային հարց է։ Իհարկե ցանկալի է, որ պացիենտն իմանա ճշմարտությունը իր հիվանդության մասին, քանզի դա նրա իրավունքն է։ Դա կողմնորոշման մեծ դաշտ է տալիս իր հետագա քայլերի և անելիքների համար։ Եվ երբ պացիենտին ճիշտը չի ասվում՝  թողնելով իր ենթադրությունների և կասկածների մեջ, ապա նա առերես մնում է իր անհանգստությունների, վախերի և տագնապների հետ։

Ցանկալի է, որ ախտորոշման արդյունքները հայտնի բժիշկը՝ հաշվի առնելով պացիենտի հուզական վիճակը, իսկ հարկ եղած դեպքում նաև հոգեբանի հրավիրի։ Ցանկալի է նաև, որ այդ պահին պացիենտի կողքին լինի որևէ մեկն իր հարազատներից։ Այսինքն, բժիշկը պետք է ստեղծի «ապահով դաշտ», որպեսզի պացիենտն այդ պահին իրեն  պաշտպանված զգա։ Ինչպես նաև կարելի է հարցնել պացիենտին, թե ներկա պահին որքանով է նա հոգեբանորեն պատրաստ իմանալ իր ախտորոշման մասին։

Ճշմարտությունը չթաքցնելը ճիշտ է, որպեսզի պացիենտը հասկանա իր խնդրի լրջությունը և պատկերացնի իր հետագա անելիքները։

Եթե պացիենտի ընտանիքի անդամները որոշում են խնայել նրան ու թաքցնել ճշմարտությունը, ի՞նչ անի բժիշկն այդ դեպքում։

Իհարկե մեր հասարակության մեջ լինում են դեպքեր, երբ հարազատները, տարատեսակ պատճառներից ելնելով, բժշկին խնդրում են չասել պացիենտին քաղցկեղի մասին։ Բժիշկն իր հերթին պետք է խորհրդատվության ժամանակ բացատրի, որ յուրաքանչյուր պացիենտին կարելի է այդ լուրը հայտնել՝ ելնելով նրա հոգեբանական նախատրամադրվածությունից, հուզական վիճակից։ Կարևոր է, որ ասվի, թե ինչի համար է նա այցելում հիվանդանոց, ինչու է ստանում այս կամ այն բուժումը, ինչքան ժամանակ այն կտևի և այլն։

Օրինակ, հարկավոր է բացատրել, թե ինչու է կատարված վիրահատությունից հետո ցուցվել քիմիաթերապիա, եթե բժիշկը հայտնել է, որ վիրահատությունը լավ է անցել։

Ու՞մ է ավելի շատ անհրաժեշտ հոգեբանական աջակցություն հիվանդների՞ն, թե՞ նրանց հարազատներին։

Տվյալ հարցի էպիկենտրոնում պացիենտն է, քանի որ շատ դեպքերում բուժումը լինում է երկարատև, և այդ ժամանակ կարող են ի հայտ գալ տարբեր հոգեբանական խնդիրներ։ Անշուշտ, մտերիմներին այդ ընթացքում աջակցությունը ևս անհրաժեշտ է։ 

Պատահում է, որ պացիենտը կարիք է ունենում իր հարազատներիից լսել, որ նրանք կաջակցեն նրան իր համար այս շատ կարևոր փուլում։ Կարևոր է, որ նա զգա և հասկանա, որ այս ոչ այդքան հեշտ ուղին կանցնի իր մտերիմների հետ միասին, - այսպիսի խոսքերը շատ կարևոր են ցանկացած մարդու համար։

Խորհրդատվության ընթացքում հաճախակի են հանդիպում նաև դեպքեր, երբ պացիենտները գալիս են, ասելով․ «ես լավ եմ, բայց կինս կամ ամուսինս լավ չէ»։ Նման դեպքերում հարկավոր է հասկանալ, թե ինչն է նպաստել զուգընկերոջ մոտ խնդիրների առաջացմանը։ Անհրաժեշտ է զույգի միմյանց հետ խոսելը, վերհանելը, թե որն է մտերիմ մարդու անհանգստության կամ տագնապի պատճառը։

Ինչպիսի՞ խնդիրների պարագայում է անհրաժեշտ դիմել հոգեբանի։

Յուրաքանչյուր մարդ ունի հոգեբանի դիմելու իրավունք։ Եվ իհարկե դիմելու պատճառները բազմազան են։ Այս ոլորտում շատ կարևոր է, որ մարդը հենց առաջին պահից, երբ տեղեկանում է իր ախտորոշման մասին, առանց վախենալու, երկմտելու դիմի հոգեբանի, ու այդ ուղին ինքը շատ ավելի թեթև կանցնի, քան չդիմելու կամ ավելի ուշ՝ ավելի խորը հուզական վիճակում դիմելու պարագայում։ Դիմել կարող են բուժման թե՛ նախապատրաստական և թե՛ ընթացիկ փուլում։ Դա վերաբերվում է թե՛ վիրահատական և թե՛ թերապևտիկ բուժման տեսակներին։

Շատ են լինում նաև դեպքեր, երբ դիմում են նևրոզների, դեպրեսիվ խանգարումների, կպչուն մտքերի, խուճապային գրոհների, քնի և ախորժակի խանգարումների, ինչպես նաև ընտանեկան և այլ խնդիրների պատճառով։

Հ․Գ․ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ստացիոնար պացիենտների համար հոգեբանի խորհրդատվությունն իրականացվում է անվճար, ամբուլատոր՝ վճարովի հիմունքներով։


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է