Новости

Հոգեուռուցքաբանություն. նոր հեռանկարներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հիվանդների բուժման գործում որդեգրել է քաղաքականություն, որի հիմքում ընկած է, հիվանդի ոչ միայն ֆիզիկական այլ նաև հոգեկան առողջությունը: Այսօր ավելի հաճախ կարելի է լսել «հոգեուռուցքաբան» նոր մասնագիտության մասին: Այս մասնագիտության տեր մարդիք հոգեբաններ են, ովքեր ունեն փորձ աշխատելու ուռուցքով հիվանդների, նրանց հարազատների, ուռուցքաբանության ոլորտում աշխատող բուժանձնակազմի հետ: Այսօի արդեն ոռուցքով հիվանդի մուլտիդիսցիպլինար բուժման մեջ հաճախ է ընդգրկվում նաև հոգեուռուցքաբանը:


Բոլորիս հայտնի է, որ ցանկացած հիվանդություն այսպես թե այնպես անդրադառնում է անձի հոգեվիճակի վրա, իսկ հոգեվիճակն իր հերթին էականորեն ազդում է հիվանդության ընթացքի և ելքի վրա: Իսկ նման կոմպլեքսային հիվանդությունը, ինչպիսինն է քաղցկեղը, անխուսափելիորեն անդրադառնում է անհատի կյանքի բոլոր ոլորտների վրա` փոխվում են (առնվազն ժամանակավորապես) սոցիալական դերերը, հարաբերություններն այլ մարդկանց հետ, վերաբերմունքը աշխատանքին, ինքնավերաբերմունքը, առաջ են գալիս կյանքին վերաբերող բազում իմաստային խնդիրներ: Այդ իսկ պատճառով, քաղցկեղը այսօր համարվում է ոչ միայն բժշկական, այլ նաև սոցիալ-հոգեբանական խնդիր: Ժամանակակից բժշկությունը, իր նվաճումների շնորհիվ, օրեցօր ավելի ու ավելի արդյունավետ պայքարում է հիվանդության ֆիզիոլոգիական կողմի դեմ, իսկ դրա հոգեբանական ասպեկտը պետք է գտնվի համապատասխան ոլորտի` հոգեուռուցքաբանության ուշադրության կենտրոնում:


Հոգեուռուցքաբանությունը մուլտիդիսցիպլինար ոլորտ է, որը գոյացել է հոգեբանության և ուռուցքաբանության խաչմերուկում: Հոգեուռուցքաբանության ուշադրության կենտրոնում են այն խնդիրները, որոնք դուրս են բժշկության սահմաններից` սոցիալական, հոգեբանական, կենսաոճային: Այն հետապնդում է երկու հիմնական նպատակներ. առաջինը` ուսումնասիրել և աշխատել հիվանդության բոլոր փուլերում հիվանդի, ինչպես նաև մտերիմների ու բուժանձնակազմի հոգեբանական հակազդումների հետ, երկրորդը` բացահայտել այն հոգեբանական, սոցիալական և վարքային գործոնները, որոնք ազդում են հիվանդության զարգացման և հաղթահարման վրա: Այսպիսով, հոգեուռուցքաբանությունը հանդես է գալիս որպես աջակցող ոլորտ, որը կոչված է դյուրացնելու քաղցկեղային հիվանդության ընթացքը:


Մեր իրականության մեջ քաղցկեղի մասին որպես կանոն լռում են: Երբ ընտանիքի անդամներից մեկի մոտ ախտորոշվում է այս հիվանդությունը, ընտանիքը սովորաբար բռնում է մերժման ուղին. թվում է, թե լռությունը ապաքինում կբերի: Բայց իրականում նման վարքագծի արդյունքում ընտանիքի բոլոր անդամները, և առաջին հերթին հիվանդը, մնում են միայնակության մեջ: Նման վարքը, իհարկե, ունի իր պատճառները` քաղցկեղի մասին պատկերացումները մեր հասարակությոն մեջ դեռևս շարունակում են մնալ զարհուրելի` հիմնված զանազան, հաճախ հակագիտական, միֆերի վրա: Սակայն այդ միֆերը ընկած են անձի վերաբերմունքային համակարգի հիմքում, և երբ մարդը հիվանդանում է, ակտիվանում են իր բոլոր` ամենասարսափելի պատկերացումները: Դրանց վերանայումը չափազանց բարդ է հիվանդության ակտիվ փուլում, բայց այն էլ ավելի բարդ է լռության պայմաններում: Անձը ստիպված է լինում միայնակ ապրել վախը, անորոշությունը, հարմարվել և ընդունել իր կյանքի փոփոխված պայմանները: Այս պարագայում պարզ մարդկային հաղորդակցումը ունենում է իր տպավորիչ արդյունքները, իսկ ուղորդված մասնագիտական միջամտությունը կարող է օգնել վերանայել այդ բոլոր վախերը, տեսնել այն ներքին ռեսուրսները, որոնք կօգնեն հիվանդության հաղթահարմանը:


Հոգեուռուցքաբանության ծառայությունը կիրառելի է հիվանդության բոլոր փուլերում` ախտորոշման շոկից սկսած մինչև նախավիրահատական վախերի հաղթահարում, իմաստային խնդիրների վերանայում, հետվիրահատական ադապտացիա, վերապրման տագնապներ և այլն:


Հոգեուռուցքաբանության ուշադրության կենտրոնում են ոչ միայն հիվանդները, այլև նրանց մտերիմները, ուռուցքաբանները, միջին և կրտսեր բուժանձնակազմը: Հիվանդության ընթացքում այս մարդիկ կազմում են անձի առաջնային շրջապատը, և իրենց հակազդումները անմիջական ազդեցություն են ունենում հիվանդի հոգեվիճակի վրա: Մյուս կողմից, քաղցկեղը իր միջնորդավորված ազդեցությունն է ունենում նաև մտերիմների և բժշկական անձնակազմի վրա: Այսպիսով, մենք տեսնում ենք մի ամբողջական համակարգ, որի բոլոր տարրերը փոխազդում են միմյանց հետ: Հոգեուռուցքաբանության նպատակն է աշխատել այդ համակարգը կազմող բոլոր օղակների հետ. բարելավելով առանձին տարրերի հոգեվիճակը, կբարելավվի ողջ համակարգը:


Այս աշխատանքն ուղղված չէ փոփոխել իրականությունը, այլ օգնել վերանայել վերաբերմունքը առկա իրականության հանդեպ, տեսնել նոր հեռանկարներ այն իրավիճակում, որը կարող է թվալ բացարձակ անիմաստ և անելանելի:


Եվա Ասրիբաբայան, հոգեբան
ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն



18-09-2024

Սեփական հյուսվածքի միջոցով վերականգնումն ապահովում է կրծքագեղձի բնական տեսքն ու զգացողությունը

Բարսելոնա քաղաքի «Sant Pau» հիվանդանոցի ռեկոնստրուկտիվ միկրովիրաբույժները փաստում են․ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կան համապատասխան մարդկային ռեսուրսներ և սարքավորումներ կրծքագեղձի բարդ

16-09-2024

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է․ Հարցազրույց Կարեն Ծառուկյանի հետ

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն էՀայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպք:ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան

14-09-2024

Make Sense Campaign 2024-ի շրջանակներում գլխի և պարանոցի ուռուցքների իրազեկման շաբաթին կմասնակցի նաև Հայաստանը

Այս տարի առաջին անգամ՝ սեպտեմբերի 16-21-ին, Հայաստանը վեբինարով կմասնակցի Եվրոպայի Գլխի և պարանոցի վիրաբուժության միության կազմակերպած իրազեկման շաբաթին:Վեբինարի նպատակն է ուսանողներին, օրդինատորներին
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է