Новости

Իրազեկված հասարակություն և մեծ վարպետության ձգտող բժիշկներ․ ՈՒԱԿ-ը ունի հաջողության իր բանաձևը

Յուրաքանչյուր բժիշկ ունի մեկ նպատակ՝ լինելու լավագույններից մեկը իր ոլորտում և տալու մարդկանց ապրելու ու կյանքը վայելելու հնարավորություն։ Այս ամենը հնարավոր է քրտնաջան աշխատանքի, սովորելու, կրթվելու և վարպետանալու շնորհիվ։ 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում աշխատող բժիշկներն ունեն այդ հնարավորությունը։ Կենտրոնը, շնորհիվ իր վարած քաղաքականության և ձեռք բերած պայմանավորվածությունների, համագործակցության պայմանագրերի, տալիս է իր բժիշկներին վերապատրաստվելու, նոր գիտելիքներ ստանալու և աշխարհի լավագույն կենտրոններում փորձ ձեռք բերելու հնարավորություններ։

Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնում 2-շաբաթյա վերապատրաստում է անցել ՈՒԱԿ Կանանց առողջության կլինիկայի բժիշկ-ուռուցքաբան Լուսինե Ջիլավյանը։ 

Մամոլոգը վարպետացել է քաղցկեղի դեպքում կրծքագեղձի առաջնային ռեկոնստրուկցիաներում։

Երկու շաբաթ շարունակ բժիշկը Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի մամոլոգիական բաժանմունքում մասնակցել է վիրահատությունների, նեղ մասնագիտական խորհրդատվությունների, ուսումնասիրել յուրահատուկ դեպքեր ու դրանց վիրաբուժական միջամտությունների տարբերակները, փորձով ու գիտելիքներով կիսվել բաժանմունքի շուրջ 15 մասնագետների հետ։ 

Լուսինե Ջիլավյանը շեշտում է. «ՈՒԱԿ-ն իր հնարավորություններով և ծառայություններով հետ չի մնում աշխարհի զարգացած այլ կենտրոններից։ Կրթելով և պատմելով կրծքագեղձի քաղցկեղի մասին՝ մենք կունենանք իրազեկված հասարակություն, որը չի վախենում այդ հիվանդությունից»:

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week․ վերականգնողական միկրովիրաբուժության փորձը ՈՒԱԿ-ում

Հոկտեմբերի 11–16-ը ՈՒԱԿ անցկացվեց Yerevan Microsurgical Week միջազգային միկրովիրաբուժական նախաձեռնությունը, որի շրջանակում իրականացվեցին բարդ վերականգնողական վիրահատություններ, մասնագիտական

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×